Մեր տեղեկություններով, Վահան Բաբայանը ցանկություն ունի ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում: Վերջերս նա ջանք չի խնայում հանրությանը երեւալու համար. հարցազրույցներ է տալիս, նույնիսկ` ԱԺ է գնում: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նա չի հերքել պատգամավոր դառնալու եւ ԲՀԿ համամասնական ցուցակ ընդգրկվելու իր մտադրության մասին: Նրա խոսքով` ինքն ակտիվ աշխատում է, իսկ նման հարցերը որոշվում են կուսակցության քաղխորհրդի նիստում: Ի դեպ` նա տեղեկացրել է, որ ինքը ԲՀԿ քաղխորհրդի անդամ է, եւ Երեւանի կենտրոնում ԲՀԿ-ի «Կենտրոն-1» տարածքային կառույցի ղեկավարը: Հիշեցնենք, որ բավականին երիտասարդ այս գործիչը արդեն հասցրել է մի քանի կուսակցություն փոխել: Մոտ մեկ տարի առաջ Բաբայանն իր` Հայաստանի երիտասարդական կուսակցությունը լուծարեց եւ միացավ ԲՀԿ-ին: Իսկ մինչ այդ նա իր ՀԵԿ-ը լուծարել եւ միավորվել էր ՄԻԱԿ-ին: Շատ ավելի վաղ` Վ.Բաբայանը ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունից էր: