Դավութօղլուն կրկին սպառնում է

21/01/2012

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ ֆրանսիացի սենատորներին կոչ է արել երկուշաբթի օրը մերժել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: «Մենք ակնկալում ենք, որ նախագահ Նիկոլա Սարկոզին, նրա կուսակցությունը եւ Ֆրանսիայի Սենատը ամենից առաջ կհարգեն եվրոպական արժեքները,- ըստ «Ֆրանսպրեսի»` հայտարարել է Դավութօղլուն` հավելելով,- Պատմությունը շահարկողները իրենք կտուժեն այդ շահարկումից»: