ՀԱԿ ներկացուցիչ Սուրեն Աբրահամյանը երեկ հայտարարել է, թե ՀՀ նախկին նախագահներից ոչ ոք նման բացարձակ իշխանություն չի ունեցել, ինչպես գործող նախագահ Սերժ Սարգսյանը: «Այդ առումով Սերժ Սարգսյանի համար ավելի հեշտ է խնդիրները լուծել, քան իր նախորդների համար: Հերիք է, որ Սերժ Սարգսյանը թեթեւ, բարձր չէ, ձեռքը խփի ու ասի` տղե՛ք, փող չբաժանեք` չեն բաժանի, տղե՛ք, չկեղծեք` չեն կեղծելու: Հերիք է ասի` գնում ենք արդար ընտրությունների, հերիք է այս ժողովրդին փչացնենք` չեն փչացնի»- ասել է Աբրահամյանը: Ի պատասխան, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը նկատել է, որ մասնավոր զրույցում Սերժ Սարգսյանն այդ խոսքերն իրեն ասել է: «Եկեք նստենք եւ պայմանավորվենք, որ բոլ ա ըտենց բաներ անենք եւ՛ իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը»,- հավելել է Բադեյանը: