քաղաքականություն

Գոտիները ձգելու ժամանակը

19.01.2012

Համաշխարհային բանկը (ՀԲ) երեկ տհաճ անակնկալ է մատուցել այն վերլուծաբաններին եւ պաշտոնյաներին, ովքեր նախկինի նման շարունակում են պնդել, որ համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի վտանգը չափազանցված է, եւ, որ անգամ ճգնաժամի դեպքում Հայաստանը պատրաստ է դրան լիարժեք դիմակայել։ ՀԲ-ն նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսումները համաշխարհային տնտեսության համար եւ հատուկ ընդգծել, որ «ֆինանսական ցնցումները կազդեն զարգացող երկրների …

կարդալ ավելին

ՀՀԿ-ն ամենուր թեկնածուներ է առաջադրում

19.01.2012

Փետրվարի 12-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունենալու համայնքապետերի` քաղաքապետերի եւ գյուղապետերի ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքէջը տեղեկացնում է, որ դրանց գերակշիռ մասում առաջադրվել են իշխող` Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչները: Այսինքն` թեկնածուները շատ դեպքերում ունեն ձեւական մրցակիցներ: Մրցակիցների մեծ մասն անկուսակցական են, իսկ հատուկենտ համայնքներում ՀՀԿ թեկնածուն մրցակիցներ ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (ԲՀԿ), …

կարդալ ավելին

ՀԱԿ-ը դեռ որոշում չի կայացրել

19.01.2012

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) երեկ քաղխորհրդի նիստ է հրավիրել եւ քննարկել փետրվար-մարտ ամիսներին հանրահավաքները վերսկսելու, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափերին, եւ որ, ամենագայթակղիչն է, նախընտրական համամասնական ցուցակին վերաբերող հարցեր: Սակայն, ինչպես իշխանական կուսակցությունները, այդպես էլ արտախորհրդարանական ընդդիմությունն առայժմ գաղտնի է պահում քննարկված մանրամասները, առաջարկները եւ գործողությունների հնարավոր տարբերակները: Ինչպես քաղաքական դաշտի մյուս բոլոր կառույցների, այդպես էլ …

կարդալ ավելին

Մեղադրանքը չի ընդունում

19.01.2012

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Հովհաննես Թամամյանը չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքը: Ավելին, Թամամյանը հրաժարվել է ծանոթանալ գործի նյութերին: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է Թամամյանի փաստաբան Վաղինակ Գեւորգյանը: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունն արդեն ավարտել է Թամամյանի գործի նախաքննությունը եւ այն առաջիկայում կուղարկվի դատարան: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը …

կարդալ ավելին

Քարոզչությունը` հետո

19.01.2012

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը բուհերի ռեկտորներին խիստ հանձնարարականներ է տվել գալիք ընտրությունների վերաբերյալ: Ըստ «Մեդիամաքսի»` երեկ Ա. Աշոտյանը բուհերի ռեկտորներին զգուշացրել է, որպեսզի բուհերում դասերի հաշվին որեւէ քարոզչություն, քաղաքական հանդիպում ու քննարկում չանցկացնեն: «Դասերը մնայուն են, ընտրությունները` անցողիկ: Սա է իմ կարգախոսը»,- ասել է նա: Արմեն Աշոտյանը հավելել է, որ բուհերի տարածքից …

կարդալ ավելին

Ռուբինը գալիս է

19.01.2012

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ս. Ռուբինը հունվարի 17-28-ին կայցելի Բաքու, Ստամբուլ եւ Երեւան: Պետքարտուղարի Հունաստանի, Թուրքիայի, Կիպրոսի եւ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու փոխտեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո սա նրա առաջին այցն է Հայաստան: Այցի ընթացքում Է. Ռուբինը հանդիպումներ կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու պետական այրերի հետ: Հայաստանում պետքարտուղարի փոխտեղակալ Է. Ռուբինի քննարկումներում ներառված կլինեն հայ-ամերիկյան երկկողմ …

կարդալ ավելին

Պայքարի են գնում միայն ՀՀԿ-ականները

19.01.2012

Փետրվարի 12-ին Արմավիրի մարզի 3 համայնքներում տեղի են ունենալու գյուղապետի ընտրություններ: Նորապատ գյուղում առաջադրվել են գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Սամվել Ղազարյանն ու անկուսակցական Էդգար Ղազարյանը: Դալարիկ գյուղում իրենց թեկնածությունն են առաջադրել գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Պարգեւ Սաղաթելյանն ու անկուսակցական Վարդան Պողոսյանը: Ալաշկերտ գյուղի ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածություններն են առաջադրել գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Կարեն Հովհաննիսյանն ու անկուսակցական Վահրամ …

կարդալ ավելին

Չի գնել

19.01.2012

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ հերքել է լուրերը, թե ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը գնել է ավստրիական «Մոցարտ» շոկոլադի գործարանը: «Դա իրականությանը չի համապատասխանում: Մեր եւ շուկայի նոր անցած երկրներում է հնարավոր գնալ ու խոշոր ընկերություն գնել, բայց եվրոպական երկրներում խոշոր ընկերություն գնել այնպիսի մեխանիզմով, ինչպիսին մենք …

կարդալ ավելին

Մալխասյանը կառաջադրվի

19.01.2012

ՀԱԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Ապարանի թիվ 14 ընտրատարածքում: «Այս անգամ համոզված եմ ու եթե ինչ-որ տեղ մի քիչ էլ հավատանք իշխանությունների ասածներին, որ պետք է ազատ, արդար ընտրություններ լինեն, բնականաբար, իմ շանսերն այստեղ բավականին մեծ են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Մ. Մալխասյանը: Նրա խոսքով` …

կարդալ ավելին

Լիսկան արձագանքել է

19.01.2012

«168 Ժամի» նախորդ համարում հրապարակված «Լիսկան հէկ է բացելու» վերնագրով լուրին արձագանքել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Հիշեցնենք, որ խոսքը Կապանի Ծավ գյուղում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից երկու հիդրոէլեկտրակայան բացելու մասին է: Այս մասին մեզ հետ զրույցում պատմել էին Ծավի բնակիչները` նշելով, թե այդ հէկ-երի կառուցման դեպքում բողոքի ալիք …

կարդալ ավելին

Տեղափոխվեց Տավուշի մարզ

19.01.2012

Պայմանագրային զինծառայող լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը երեկ որոշում է կայացրել դատավարությունը կրկին տեղափոխել Տավուշի մարզ` պատճառաբանությամբ, թե գործով մի շարք վկաներ գտնվում են Տավուշի մարզում, ինչպես նաեւ նախօրեին դատարանի դահլիճում տեղի ունեցած միջադեպով: Հիշեցնենք, որ դատական նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալներից մեկը փորձել է հարձակվել վկայի վրա, իսկ ամբաստանյալների հարազատները վեճի …

կարդալ ավելին

Զգույշ եղեք, մանավանդ` երեկոյան

19.01.2012

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է 2012թ. համար նախատեսված հարկեր/ՀՆԱ հարաբերակցությանը` 17.4%։ Նա նշել է, որ հնարավոր է` այն չապահովվի, քանի որ դա բացարձակ ցուցանիշ չէ: Այսինքն՝ ցուցանիշը կախված է ոչ միայն հարկերի հավաքագրման ապահովման մակարդակից, այլեւ` ՀՆԱ-ի աճից։ Ա. Ալավերդյանը հիշեցրել է, որ մեր ՀՆԱ-ում կան …

կարդալ ավելին

«Քեթրինի» Միհրանի» անհաջող բացատրությունները

19.01.2012

ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը երեկվա ասուլիսում հրաժարվել է մեկնաբանել 2011թ. տեղի ունեցած միջադեպը, որի պատճառով պաշտոնանկ արվեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Հիշեցնենք, որ Մ. Պողոսյանն ապտակել էր իր աշխատակիցներից մեկին (ով, ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի ազգականն էր): «Այդ հարցի շուրջ բավական բարձր մակարդակով եղել են բավական լուրջ հայտարարություններ: Գիտեք, ես այսօր չեմ …

կարդալ ավելին

Վերջնագրերով հնարավոր չէ

19.01.2012

ՌԴ միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Կոսաչեւը` մեկնաբանելով Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպման մասին տեղեկատվությունը, երեկ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է ոչ թե վերջնագրեր ներկայացնելու, այլ փոխզիջումների գնալու ճանապարհով: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հետխորհրդային տարածքում ամենաբարդերից է: Կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշման օգտին ուժեղ փաստարկներ է ներկայացնում»,- …

կարդալ ավելին

«Ես կմնամ իմ երկրի նախագահի կողքին»

19.01.2012

Արարատի փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Մինչ այդ նա ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր գրել: news.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Խաչատրյանն ասել է, թե ինքը որեւէ մեկի հետ տարաձայնություն չի ունեցել: – Պարոն Խաչատրյան, ինչո՞վ էր պայմանավորված ԲՀԿ-ից դուրս գալու Ձեր որոշումը: Չէ՞ որ Դուք նաեւ ԲՀԿ-ի Արարատի կառույցի հիմնադիրն ու ղեկավարն …

կարդալ ավելին

Պրեսկոտն ու համամասնականը

17.01.2012

Երեկ ԱԺ-ում ԵԽ ԽՎ-ում ՀՀ հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ խիստ բարկացել է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի հետ կապված հարցերից: Երբ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը փորձել է խոսել այդ մասին, Ջ. Պրեսկոտը ձեռքով հարվածել է սեղանին: Իսկ ավելի ուշ համազեկուցողը բացահայտել է, թե որն է եղել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգրի նկատմամբ …

կարդալ ավելին

Միհրանի ցանկությունները

17.01.2012

Մեր տեղեկություններով` ԴԱՀԿ Ծառայության պետ Միհրան Պողոսյանը հրաժարվել է պատգամավոր դառնալու իր մտադրությունից: Ասում են` նրան խոստացել են նշանակել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի փոխարեն: ԴԱՀԿ պետի պաշտոնը թողնելուց հետո Մ. Պողոսյանը հավանաբար կղեկավարի նաեւ ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախընտրական շտաբը: Հիշեցնենք, որ ԴԱՀԿ պետն այդ համայնքում հիմնադրել էր «Քեթրին» բարեգործական հիմնադրամը, որի միջոցով …

կարդալ ավելին

Սասունն` ընդդեմ Կովալի

17.01.2012

Հրազդանում փետրվարի 12-ին տեղի կունենան քաղաքապետի ընտրությունները, որին իր թեկնածությունն է առաջադրել ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: Իր թեկնածությունն է առաջադրել նաեւ Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը: Օրեր առաջ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին, ըստ մեր աղբյուրների, մասնակցել է նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Վերջինս ՀՀԿ ղեկավարությանը հավաստիացրել է, թե Ս. Միքայելյանն առաջիկա ընտրություններում հաղթելու որեւէ շանս …

կարդալ ավելին

Լիսկան հէկ է բացելու

17.01.2012

Մեր տեղեկություններով` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանի Ծավ գյուղում պատրաստվում է երկու հիդրոէլեկտրակայան կառուցել: Ըստ Ծավի բնակիչների` գյուղով անցնում է Բասուտա գետը, որտեղ արդեն մեկ հէկ կառուցվել է: Բնակիչները դժվարացան նշել այդ հէկ-ի սեփականատիրոջ անունը, սակայն ասացին, որ իրենք բողոքի ալիք կբարձրացնեն նոր հէկ-երի կառուցման դեպքում:

կարդալ ավելին

Հանդիպելու են

17.01.2012

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկվա ասուլիսում հաստատել է, որ առաջիկայում ՌԴ նախագահի միջնորդությամբ տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: «Եռակողմ հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, իսկ հանդիպման տեղի ու ժամկետների մասին կտեղեկացվի»,- ասել է նա: Նրա խոսքով` եռակողմ հանդիպման այս ձեւաչափն իրեն չի սպառել եւ ցույց է տվել իր կենսունակությունն …

կարդալ ավելին