Մեր տեղեկություններով` ԴԱՀԿ Ծառայության պետ Միհրան Պողոսյանը հրաժարվել է պատգամավոր դառնալու իր մտադրությունից: Ասում են` նրան խոստացել են նշանակել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի փոխարեն: ԴԱՀԿ պետի պաշտոնը թողնելուց հետո Մ. Պողոսյանը հավանաբար կղեկավարի նաեւ ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախընտրական շտաբը: Հիշեցնենք, որ ԴԱՀԿ պետն այդ համայնքում հիմնադրել էր «Քեթրին» բարեգործական հիմնադրամը, որի միջոցով սեփական բիզնեսի հաշվին որոշակի նվիրատվություններ է կատարում համայնքի անապահով բնակիչներին: Այդ հիմնադրամի ծավալած գործունեության արդյունքում է Մ.Պողոսյանը իշխանություններին խոստացել ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար: