ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկվա ասուլիսում հաստատել է, որ առաջիկայում ՌԴ նախագահի միջնորդությամբ տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: «Եռակողմ հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, իսկ հանդիպման տեղի ու ժամկետների մասին կտեղեկացվի»,- ասել է նա: Նրա խոսքով` եռակողմ հանդիպման այս ձեւաչափն իրեն չի սպառել եւ ցույց է տվել իր կենսունակությունն ու արդյունավետությունը: «Կարծում եմ, անգամ վստահ եմ, որ այդ ձեւաչափով հանդիպումները շարունակվելու են»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Հիշեցնենք, որ «Ռեգնում» գործակալության տեղեկություններով, հունվարի 23-24-ը Սոչիում նախագահների մասնակցությամբ կայանալու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների հերթական փուլը: