Քարոզչությունը` հետո

19/01/2012

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը բուհերի ռեկտորներին խիստ հանձնարարականներ է տվել գալիք ընտրությունների վերաբերյալ: Ըստ «Մեդիամաքսի»` երեկ Ա. Աշոտյանը բուհերի ռեկտորներին զգուշացրել է, որպեսզի բուհերում դասերի հաշվին որեւէ քարոզչություն, քաղաքական հանդիպում ու քննարկում չանցկացնեն: «Դասերը մնայուն են, ընտրությունները` անցողիկ: Սա է իմ կարգախոսը»,- ասել է նա: Արմեն Աշոտյանը հավելել է, որ բուհերի տարածքից դուրս, դասերից հետո ցանկացած ռեկտոր, դասախոս, ուսանող կարող է լինել ցանկացած կուսակցության անդամ, գնալ հանրահավաքների, մասնակցել հավաքների: