Մեծամասնականով

02/02/2012

ՀԱԿ-ի երեկ կայացած քաղխորհրդի նիստում քննարկվել է մեծամասնական ընտրակարգով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը: Ըստ ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության, ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցությունները ներկայացրել են իրենց մոտեցումները եւ առաջարկությունները վերը նշված հարցի կապակցությամբ: Անդրադարձ է եղել նաեւ փետրվարի 17-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական խնդիրներին: Հետաքրքիր է, որ ՀԱԿ-ը առայժմ գոնե պաշտոնապես շրջանցում է ամենաբարդ` համամասնական ցուցակի հարցը, եւ անցել է մեծամասնական ընտրակարգով թեկնածուների որոշմանը: