Անանձնական

04/02/2012

«Վարդան Բոստանջյանը հայտնել է իր անձնական կարծիքը»,- երեկ կայացած ասուլիսում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով երկու օր առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի հայտարարությանը` Սերժ Սարգսյանին «չսատարելու առիթ չունենալու մասին»: Մելիքյանը երեկ ասել է, թե չի կարծում, որ ԲՀԿ դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն է կատարվել` կուսակցությունը կոալիցիոն գործընկեր է եւ երբեւէ պաշտոնական մակարդակով իր անհամաձայնությունը չի հայտնել կոալիցիոն հուշագրի վերաբերյալ: «ԲՀԿ պատգամավորների կողմից կարծիքների փոխանակումը կարող է համընկնել կուսակցության կարծիքի հետ, կարող է` ոչ: ԲՀԿ-ն շարունակում է լինել կոալիցիոն դաշնակից ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի համար»,- ասել է Գ. Մելիքյանը` ավելացնելով, որ ԲՀԿ-ի ներսում գուցե ներքին անհամաձայնություններ կան, իսկ պաշտոնական դիրքորոշման փոփոխություն չկա: