Կանդամակցի՞ ԲՀԿ-ին

04/02/2012

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի բացառում, որ կարող է անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Մեր թղթակցի հետ զրույցում նա ասել է, թե ԲՀԿ-ի հետ համագործակցության վերջնական որոշում դեռ չի կայացրել, բայց այդ ուղղությամբ քննարկումները բավականին խորացել են: Իսկ ինչո՞ւ է ուզում համագործակցել հատկապես ԲՀԿ-ի հետ. այս հարցին Վարդան Օսկանյանը պատասխանել է. «Իմ տպավորությունն է, եւ հուսով եմ, որ չեմ սխալվում, որ ԲՀԿ-ն իշխանություն ունենալու դեպքում պետական համակարգում կներգրավի բացառապես այնպիսի մարդկանց, որոնք փորձ ունեն, կարող են, պատրաստակամ եւ ազնիվ են` անկախ այն հանգամանքից, թե այդ մարդիկ ինչպիսի քաղաքական ճանապարհ են անցել: Երկրորդ` մեր հասարակությունը ԲՀԿ-ին ընկալում է ոչ թե որպես ընդդիմություն, այլ որպես այլընտրանք գործող իշխանությանը: Երրորդը` իմ դիտարկումներով ամենաբարձր վարկանիշն ու հեղինակությունն այսօր ԲՀԿ-ն ունի: Այս փուլում ԲՀԿ-ին առավել ուժեղացնելով` ես կարծում եմ, որ մենք` հասարակությունը, նոր խորհրդարանում քաղաքական իրավիճակը փոխելու առավել մեծ հնարավորություն ենք ստանում»: