ՀԱԿ-ն ուրբաթ օրը կայացած քաղխորհրդի դռնփակ նիստում որոշում է կայացրել առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցել ՀԱԿ անդամ կուսակցություններից կազմված նախընտրական դաշինքով: Երեկ այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքով` երկուշաբթի օրվանից ՀԱԿ-ի քաղխորհուրդը սկսելու է «համամասնական ցուցակի ձեւավորման սկզբունքների եւ մեծամասնական մասնակցության շուրջ քննարկումները»: Հարցին, թե ո՞վ է գլխավորելու ՀԱԿ-ի համամասնական ցուցակը, Հովհաննիսյանը պատասխանել է. «Դա քննարկման առարկա եւ նյութ չէ, միանշանակ` Լեւոն Տեր-Պետրոսյանը»: