Գործը մտավ դատարան

28/01/2012

ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործը երեկ ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի (պաշտոնական պարտականությունները չկատարելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք) հատկանիշներով: