Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատրաստվում է թեկնածուական թեզ պաշտպանել եւ դառնալ պատմական գիտությունների թեկնածու: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է անձամբ Սուրեն Խաչատրյանը: Հարցին, թե ի՞նչ թեմայով է պատրաստվում թեզ պաշտպանել, Սուրեն Խաչատրյանը պատասխանել է. «1918-20 թվականների Սյունիքի պատմության թեմայով: Դա այն ամենակարեւոր ժամանակներն էին, երբ որոշվեց հայ ժողովրդի եւ Հայաստանի ճակատագիրը»: