ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով` ԲՀԿ-ից մեծ թվով կուսակիցների հեռացումը իրենց կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի ճնշման արդյունք է: Հարցին, թե կարելի՞ է այդ գործընթացները գնահատել` որպես քաղաքական ճնշում իշխող ՀՀԿ-ի կողմից, Վ. Բոստանջյանը պատասխանել է. «Ես մտածում եմ, որ, ըստ էության, ըստ տրամաբանության եւ ըստ էթիկայի` այդպիսի բան չպետք է լիներ, բայց երեւի իրականությանը համապատասխանում է»: