Երեւանի ավագանու երեկվա արտահերթ նիստում քաղաքապետարանի Ֆինանսական վարչության պետ Վահե Նիկոյանն ընտրվել է քաղաքապետի տեղակալ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ արդեն նախկին փոխքաղաքապետ Վահագն Առաքելյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ վերջինս Կարեն Կարապետյանի հետ քաղաքապետարան էր եկել «ՀայՌուսգազարդից»: