Արսենյանը կմասնակցի

19/01/2012

ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ այս ընթացքում քննարկում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու տարբերակները: Որոշ տեղեկությունների համաձայն` Գ. Արսենյանը կարող է ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում: Երեկ նա չի բացառել այս տարբերակը` ավելացնելով, թե առայժմ իրավիճակային վերլուծություն է կատարվում, որի ընթացքում կորոշեն մասնակցության առավել հարմար ձեւը: Նրա խոսքերով` քննարկվում են համամասնական թե մեծամասնական ընտրակարգով, առանձին թե այլ կուսակցությունների հետ դաշինքով մասնակցելու բոլոր տարբերակները: Նա չբացառեց նաեւ, որ Արաբկիր համայնքում կարող է առաջադրվել նաեւ մեծամասնական ընտրակարգով: Հիշեցնենք, որ այս օրերին մամուլում նշվում էր, թե Գ. Արսենյանը մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրելու Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքում, ուր ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու է «ՍԱՍ» սուպերմարկետների համասեփականատեր Արտակ Սարգսյանը: