Կհանդիպեն հունվարի 23-ին

19/01/2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի: Այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների երկկողմ հանդիպում: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, նույն օրը տեղի կունենա նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: