«Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը երեկ հայտարարել է, որ իր կուսակությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին 10-15 տեղ է պահանջելու ՀԱԿ-ի ցուցակում: «Հանուն մեր 10 տարվա պայքարի, եթե ՀԱԿ-ն էլ նույնքան համապատասխան կեցվածք ընդունի, ինչպես մենք` հանուն ընդհանուր գործի սեփական ամբիցիաները մի կողմ դրած, ապա ես կարծում եմ, որ Կոնգրեսն էլ ցուցակների առումով խնդիր չի ունենա»,- ասել է նա: «Երբ Հայաստանում սկսվեց սեփականաշնորհման գործընթացը, մի արատավոր պրակտիկա ձեւավորվեց: Հանրային ունեցվածքի սեփականաշնորհումից հետո սկսեց պետությունը բնորոշող որոշակի ատրիբուտների սեփականաշնորհումը: Էս թաղն իմն ա, էս մանդատն իմն ա, էս մարզն իմն ա: Ավելին` մուսուլմանական աշխարհին բնորոշ երեւույթներ են առաջ եկել, երբ պատգամավոր հայրը մահանում էր, որդուն էին մանդատը տալիս, ու այդպես ամբողջ ընտրական գործընթացը աղավաղվեց»,- ասել է նա` խոսելով ընտրական գործընթացների մասին: