Հանդիպումից առաջ

21/01/2012

Հունվարի 19-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը: ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն` հանդիպման ժամանակ արծարծվել են երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցեր, ինչպես նաեւ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստումը: Հիշեցնենք, որ նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 23-ին Սոչիում: