Պատվիրակ, պատվիրակ…

24/12/2011

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ-ի Կենտրոն տարածքային կազմակերպության Ամիրյան շրջանային կազմակերպության «Ամիրյան-1» սկզբնական կազմակերպության ժողովին, որի օրակարգում եղել է ՀՀԿ 13-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովը քվեարկության արդյունքում Տիգրան Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ: Հետաքրքիր է, որ այդ մասին հաղորդագրություն է տարածել ոչ թե ՀՀԿ մամլո ծառայությունը, այլ Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Այսինքն` արդեն նույնիսկ ձեւականությունները չեն պահպանվում, եւ հարկատուների կողմից ֆինանսավորվող պետական ծառայողներն ի պաշտոնե զբաղվում են կուսակցական քարոզչությամբ (թեեւ իրականում դժվար է ասել` դա քարոզչությո՞ւն է, թե՞ հակաքարոզչություն):