քաղաքականություն

Վհուկների որսը շարունակվում է

17.12.2011

«ԲՀԿ-ում «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանի հայտարարության հետ կապված որեւէ քննարկում չի եղել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանը: Հիշեցնենք, որ Ա.Հարությունյանը նախօրեին հայտարարել էր, որ եթե ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում չպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ինքը դուրս կգա կուսակցությունից: Բ.Մհերյանի խոսքերով` այդ մասին խոսակցություն չի եղել նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ …

կարդալ ավելին

Անկարողների կյանքից

17.12.2011

Պետք չէ մտածել, թե ՀՀ կառավարությունը սոցիալական խնդիրները չի լուծում, որովհետեւ չի ցանկանում: Երեկ նման հայտարարություն է արել ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: «Ինչ-որ մեկը մեզ հարցնո՞ւմ է, թե ինչու աշխատավարձը միանգամից 10.000 դոլար չեք դարձնում: Անում ենք այն, ինչ կարողանում ենք»,- ասել է նա: Շատ ազնիվ մարդ է պարոն Այվազյանը: …

կարդալ ավելին

Անձնական վրեժխնդրությո՞ւն, թե՞…

17.12.2011

Երեկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնի քննիչի ներկայացրած միջնորդությունը` կալանքը որպես խափանման միջոց կիրառել Էջմիածնի քաղաքապետարանի Բնակարանային կոմունալ վարչության պետ Նորայր Միրզախանյանի նկատմամբ: Ընտրվել է քաղաքից չբացակայելու ստորագրությունը: Հիշեցնենք, որ Ոստիկանության Քրեական հետախուզության վարչությունը դեկտեմբերի 12-ին ձերբակալել էր Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից Նորայր Միրզախանյանին («Կարտոլ» մականունով), ում մոտ, ըստ …

կարդալ ավելին

Պատվիրակ են

17.12.2011

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա-2» եւ «Մետաքս-1» սկզբնական կազմակերպությունների ժողովին, որտեղ քննարկվել է փետրվար-մարտ ամիսներին կայանալիք ՀՀԿ 13-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ` ժողովը քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ: ՀՀԿ 13-րդ համագումարի Կենտրոնի պատվիրակներ են ընտրվել նաեւ ՀՀԿ …

կարդալ ավելին

Բացառված չէ, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ին առաջարկի միասին ցուցակ կազմել

17.12.2011

– Պատահակա՞ն եք համարում ԲՀԿ անդամ, «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանի այն հայտարարությունը, որ եթե ԲՀԿ-ն դեմ գնա Սերժ Սարգսյանին, ինքը կուսակցությունից դուրս կգա: Միգուցե Ա.Հարությունյանն իշխանությունների դրդմա՞մբ է նման հայտարարություն արել: – Բոլորը, ովքեր վարկանիշային առումով կարծես թե վատը չեն, նրանց նկատմամբ առաջանում են նման բաներ: Ես իրավունք չունեմ ու չեմ էլ կարող որեւէ …

կարդալ ավելին

Մեռնեմ կամքիդ

17.12.2011

Հայ ազգային կոնգրեսը պատրաստակամություն է հայտնել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ մշակելու շուրջ համագործակցել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքական ուժերի հետ` կարծելով, որ այդպիսի պլատֆորմը օրենսդրական փոփոխությունների տեսքով հնարավոր կլինի քննարկման դնել նաեւ Ազգային ժողովում: Ազատ, արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին խոսում են նաեւ իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունները, սակայն նրանք, ինչպես …

կարդալ ավելին

Եռաստիճան

17.12.2011

«Կենսաթոշակային կուտակային նոր համակարգը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել ռիսկերը, քանի որ այս համակարգն ավելի ճկուն է եւ բաղկացած է երեք աստիճաններից»,- երեկ Երեւանում ընթացող կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված համաժողովում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում Հայաստանում կձեւավորվի մտածող, հաշվարկող ու կանխատեսող մարդկանց մի հզոր բանակ: Նա ասել է, որ նոր կենսաթոշակային …

կարդալ ավելին

Անդրկովկասի եռյակի «հասունության» ժամանակը

17.12.2011

«The National Interest» ամերիկյան հանդեսը հրապարակել է Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալի` «Կովկասի չափահասների հետ զրուցելիս» վերտառությամբ հոդվածը: «Ազատության» փոխանցմամբ` իր հրապարակման մեջ Թոմաս դե Վաալը գրում է. «Ե՞րբ է երկիրը հասուն դառնում: Այս հարցը կարելի է ուղղել Խորհրդային Միության փլուզումից հետո անկախության քսանամյակը նշող բոլոր երկրներին: Իմ պատասխանը հակիրճ է` …

կարդալ ավելին

Ինչպես Հայաստանում

17.12.2011

Ղազախստանի արեւմուտքում գտնվող Ժանազոեն քաղաքում զանգվածային անկարգությունների արդյունքում զոհվել է 10 մարդ, կան վիրավորներ: Աստանայում կայացած ասուլիսում նման տեղեկություններ է հրապարակել երկրի գլխավոր դատախազ Ասհատ Դաուլբաեւը: Նա հայտնել է, որ անկարգությունների ընթացքում այրվել են երեք շենքեր, ոչնչացվել ֆիզիկական ու իրավաբանական անձանց գույք, հրդեհվել ավտոմեքենաներ: Նրա խոսքով, իրավախախտները հարձակվել են ոստիկանների վրա, շուռ տվել ամանորյա եղեւնին, …

կարդալ ավելին

Ծեծկռտուք Նապոլեոն Ազիզյանի տանը

17.12.2011

ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության հերթապահ մասում, դեկտեմբերի 15-ի երեկոյան, հաղորդում է ստացվել, որ Չայկինայի 5-րդ փողոցում գտնվող Նապոլեոն Ա.-ի տանը վիճաբանություն է տեղի ունենում: Ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ 30-ամյա Ահարոն Վ.-ն հիշյալ տան դիմաց 20-25 րոպե տեւողությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյել է Նապոլեոն …

կարդալ ավելին

Պետք է դժվար որոշումներ կայացնեն

15.12.2011

Լեռնային Ղարաբաղի հակամարտության` ռազմական ճանապարհով կարգավորումն անհնար է, իսկ ներկայիս ստատուս-քվոն` անընդունելի: ԱՊԱ գործակալության հաղորդմամբ` երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Վերջինիս խոսքով` կողմերը պետք է անհրաժեշտ ջանքեր գործադրեն` վերջնական համաձայնություն ձեռք բերելու համար: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպմանը, Բրայզան վստահեցրել է, թե նրանք կկարողանան համաձայնության գալ ներկայում բանակցությունների …

կարդալ ավելին

Այդ ո՞ւր` առանց Ծաղիկ

15.12.2011

Որոշ տեղեկությունների համաձայն` ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում մտադիր է մեծամասնական ընտրակարգով առաջադրվել Երեւանի Դավիթաշեն եւ Արաբկիր վարչական շրջանի մի հատվածն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է դարձել ՀՀԿ անդամ Լեւոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովը: Վերջինս, ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող լուրերի, չի առաջադրելու իր թեկնածությունը: Մեր տեղեկություններով, այդ նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու …

կարդալ ավելին

Հավսար, ազատ…

15.12.2011

«Ես կարծում եմ, որ այդ հաջորդ դասից հետո էլի են դասեր եղել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` մեկնաբանելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` ամիսներ առաջ արած «այդ մասին` հաջորդ դասին» հայտարարությունը: Հիշեցնենք, որ Գ.Ծառուկյանն այդպես էր պատասխանել այն հարցին, թե ով է լինելու 2013թ. նախագահական ընտրություններում ԲՀԿ թեկնածուն: «Կարծես թե …

կարդալ ավելին

Վերջում` ախպերություն

15.12.2011

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը երեկ հայտարարել է, թե առաջիկա ամիսների ընթացքում քաղաքական ուժերն իրենց «թանկացնելու» համար փորձելու են «խորհրդավոր հանդիպումներ ունենալ», որի արդյունքում էլ կստեղծվեն նոր դաշինքներ: Նրա խոսքով` կլինեն նաեւ հայտարարություններ, որոնք խառնաշփոթ կառաջացնեն հասարակության մոտ. «Մի կողմից` կասվի, թե թաթար-մոնղոլական պետություն է, հետո կոալիցիայից մեկին առաջարկ կարվի: Ոչ մի լուրջ բան չկա, դա …

կարդալ ավելին

Ձերբակալել են

15.12.2011

Երեկ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդին` Ստեփան Հակոբյանը: Ս. Հակոբյանին ձերբակալել են «Բարեկամություն» մետրոյի մոտակայքից: ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` իրացնելով օպերատիվ տվյալները, Ոստիկանության ՔՀԳՎ աշխատակիցները բերման են ենթարկել 2006թ.-ից հետախուզվող, 1978 թ. ծնված Ստեփան Հակոբյանին: Գործը, որով նա հետախուզվում էր, ժամանակին ստացել էր հասարակական հնչեղություն: 2006 թվականի …

կարդալ ավելին

Լարված իրավիճակ` Էջմիածնում

15.12.2011

Երեկ Արմավիրում եւ Էջմիածնում լարված իրավիճակ էր: Գեներալ Մանվել Գրիգորյանի եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջեւ հարաբերությունները խիստ լարված են: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Ոստիկանության Քրեական հետախուզության վարչությունը ձերբակալել էր Էջմիածնի քաղաքապետարանի Բնակկոմունալ վարչության պետ Նորիկ Միրզախանյանին` Կարտոլ մականունով: Վերջինս գեներալ Մանվել Գրիգորյանի մերձավորներից է համարվում: Ըստ Ոստիկանության Էջմիածնի բաժնի աշխատակցի` նրա մոտ 7 գրամ …

կարդալ ավելին

Սխալ թարգմանությո՞ւն

15.12.2011

Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հերքել է ռուսաստանյան life showbiz.ru կայքի տարածած տեղեկատվությունը, որտեղ նշվում է, որ Ազնավուրն ասել է, թե Հայաստանում տեղի է ունենում ներքին ցեղասպանություն, որի պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են: «Ներկայումս իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Դա համարում եմ քաղաքականապես անընդունելի: Կառավարությունը, հնարավորություն չտալով Հայաստանին շնչել, երկիրը զրկում է …

կարդալ ավելին

Ծրագրերի փոխարեն` բաժակաճառեր

15.12.2011

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը երեկ հայտարարել է, թե համոզված է, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու ոչ թե արդար եւ ազատ, ինչպես իշխանություններն են հայտարարում, այլ` ճիշտ հակառակը: «Յուրաքանչյուր տարի սկսում ենք զրոյից` մոռանալով անցած վատը, բայց տարեվերջին կրկին հայտնվում ենք կոտրած տաշտակի առաջ: Այս ընտրություններն էլ կլինեն մեր ցանկություններից շատ եւ շատ հեռու: …

կարդալ ավելին

ԲՀԿ-ի հետ նախագահ կընտրենք Սերժ Սարգսյանին,- վստահ է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը

15.12.2011

– Հանրապետական կուսակցությունից արդեն նախընտրական շտաբ ձեւավորելու մասին հայտարարություններ են հնչել: Նախընտրական էլ ի՞նչ աշխատանքներ եք կատարում: – Ընտրությունները արտառոց բան չեն, դա իշխանություն ձեւավորելու մեխանիզմ է, որն արդեն սովորական պրոցես է դարձել: Հասարակության մեջ էլ շատ հանգիստ են վերաբերվում ընտրություններին: Պարզապես այս ընթացքում պետք է քաղաքական կարծիք ձեւավորվի, թե որ ուժին պետք է ձայն …

կարդալ ավելին

Բացատրություն են պահանջում

15.12.2011

Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը բացատրություն է պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասյեի` դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած` «Ադրբեջանի եւ Հայաստանի հակամարտությունը մոռացված հակամարտություն է» կլոր սեղանի ընթացքում հնչեցրած հայտարարության համար: «Իհարկե, ես հասկանում եմ Ադրբեջանի տառապանքները, այդ երկրի տարածքները գրավվել են: Ես` որպես ֆրանսիացի, լավ եմ հասկանում, թե ինչ ասել է` օկուպացիա»,- ասել էր Բեռնար …

կարդալ ավելին