Պետք է դժվար որոշումներ կայացնեն

15/12/2011

Լեռնային Ղարաբաղի հակամարտության` ռազմական ճանապարհով կարգավորումն անհնար է, իսկ ներկայիս ստատուս-քվոն` անընդունելի: ԱՊԱ գործակալության հաղորդմամբ` երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Վերջինիս խոսքով` կողմերը պետք է անհրաժեշտ ջանքեր գործադրեն` վերջնական համաձայնություն ձեռք բերելու համար: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպմանը, Բրայզան վստահեցրել է, թե նրանք կկարողանան համաձայնության գալ ներկայում բանակցությունների սեղանին գտնվող պայմանագրի էության վերաբերյալ. «Նախագահները պետք է դժվար որոշումներ կայացնեն եւ համախմբեն իրենց հասարակությունները` արդար, խաղաղ ուղի ընտրելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Ես հավատում եմ, որ երկու պետությունների ղեկավարները կկարողանան պայմանավորվածություն ձեռք բերել բանակցությունների սեղանին գտնվող համաձայնագրի էության վերաբերյալ, քանի որ մենք չենք կարող մի կողմ թողնել հիմնական հարցերը»,- ասել է նա: