Այդ ո՞ւր` առանց Ծաղիկ

15/12/2011

Որոշ տեղեկությունների համաձայն` ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում մտադիր է մեծամասնական ընտրակարգով առաջադրվել Երեւանի Դավիթաշեն եւ Արաբկիր վարչական շրջանի մի հատվածն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է դարձել ՀՀԿ անդամ Լեւոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովը: Վերջինս, ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող լուրերի, չի առաջադրելու իր թեկնածությունը: Մեր տեղեկություններով, այդ նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունի նաեւ ԲՀԿ անդամ Ռուբեն Գեւորգյանը` Ծաղիկ Ռուբոն: Բացառված չէ, սակայն, որ Գ.Արսենյանը առաջադրվի Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է ընտրվել Զոհրապ Զոհրապյանը: Գ.Արսենյանը մեր թղթակցի հետ զրույցում չի բացառել այս ընտրատարածքներից որեւէ մեկում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը` միաժամանակ նշելով, որ դեռեւս վերջնական որոշում չի կայացրել: