ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա-2» եւ «Մետաքս-1» սկզբնական կազմակերպությունների ժողովին, որտեղ քննարկվել է փետրվար-մարտ ամիսներին կայանալիք ՀՀԿ 13-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ` ժողովը քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ: ՀՀԿ 13-րդ համագումարի Կենտրոնի պատվիրակներ են ընտրվել նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության անդամ Հասմիկ Վարդանյանը: