Հավսար, ազատ…

15/12/2011

«Ես կարծում եմ, որ այդ հաջորդ դասից հետո էլի են դասեր եղել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` մեկնաբանելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` ամիսներ առաջ արած «այդ մասին` հաջորդ դասին» հայտարարությունը: Հիշեցնենք, որ Գ.Ծառուկյանն այդպես էր պատասխանել այն հարցին, թե ով է լինելու 2013թ. նախագահական ընտրություններում ԲՀԿ թեկնածուն: «Կարծես թե հիմա մենք շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք: Եվ ինչպես իրենք են մեկնաբանում, երբեմն պետք է նաեւ հումորով մոտենալ որոշ բաներին: Եվ մինչեւ հիմա որեւէ մեկը ետ չի կանգնել հուշագրից: Բացի այդ, մենք չէինք ուզենա, որ ինչ ասես, մեր կոալիցիոն պարտնյորները զինվորի նման հավսար-զգաստ անեն: Լավ է, որ իրենք խնդիրների նկատմամբ ունեն սեփական մոտեցումներ: Բայց լավը նա է, որ սահմաններ կան, դրանք չանցնեն եւ չգնան կոալիցիան պառակտելու ճանապարհով»: