«Քաղաքական ուժն ինչի՞ վրա պիտի առեւտուր անի: Քաղաքական, տնտեսական դիվիդենտների բաժանման շուրջ, չէ՞: Կուսակցությունները գործող իշխանություններից հետո դարձել են հասարակությանն ապակողմնորոշող երկրորդ հիմնական մեխանիզմները: Ասում են մի բան, անում են մեկ այլ բան: Եվ հիմա անիմաստ է դրանց բաժանել ընդդիմադիրի կամ իշխանամետի ուժերի»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը: Նրա խոսքերով` «ուրիշ կուսակցությունները հանրապետության տարածքներում, հրապարակներում են հասարակություն ներգրավում, ուժեղացնում իրենց դիրքերն առեւտրի մեջ»: «Երբ մենք խոսում ենք քրեաօլիգարխիկ համակարգի մասին, դա նշանակում է, որ ոլորտների բաժանման վրա ստեղծված է մեծահարուստների իշխանություն: Բաժանում են ամեն ինչ: Եվ կուսակցությունները մասնակցելով այդ գործին, փաստորեն, լեգիտիմացնում են դա»,- ավելացրել է նա: