ՀՀԿ-ն մտահոգ է ՕԵԿ-ի համար

17/01/2012

Որոշ տեղեկությունների համաձայն` ՀՀԿ-ն ծանր մտորումների մեջ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՕԵԿ-ի մասնակցության հետ կապված: Ներքին հարցումներով պարզել են, որ ՕԵԿ-ը շատ ցածր վարկանիշ ունի եւ ընտրություններին չի կարողանա հաղթահարել անհրաժեշտ 5 տոկոսի շեմը: Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում նույնիսկ մտածում են, թե ինչպես հնարավոր կլինի ՕԵԿ-ին անցկացնել հաջորդ գումարման ԱԺ` առանձի՞ն, թե՞ իրենց հետ միասնական ցուցակով: Մինչդեռ երեկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մեր թղթակցի հետ զրույցում բացառել է ՀՀԿ-ի հետ ընդհանուր ցուցակով գնալու տարբերակը: «Ընդհանրապես այդպիսի թեմա չկա: Բոլոր կուսակցությունները գնում են առանձին»,- ասել է նա: Հ.Բիշարյանը նաեւ ավելացրել է, թե իրենք նաեւ քննարկում են որոշ ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու հարցը: