Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իրեն պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրի աշխատակիցների 5-6 ամսվա աշխատավարձերի պարտքը մասամբ մարել է դեկտեմբերին: Աշխատակիցներից մեկի փոխանցմամբ` իրենց համար սովորական երեւույթ է դարձել տարվա ընթացքում երկու անգամ աշխատավարձ ստանալը: «Մենք գիտենք` մեր մարզպետը: Մենք իրա հետ լոտո ենք խաղում»,- աշխատավարձերի յուրօրինակ վճարման մասին ասաց աշխատակիցը` նշելով, որ այս պահին հանքի աշխատակիցներն արձակուրդում են, եւ միայն 30 աշխատակից է մնացել «Գեղվա ձորում»: