Վեց ամիս անց

20/12/2011

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Հայաստան կայցելի դեկտեմբերի վերջին: Այդ մասին երեկ հայտարարել է Իրանի նախագահական գրասենյակի միջազգային հարցերով դեպարտամենտի ղեկավար Մոհամադ Ռեզա Ֆորքանին: Նա նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Մահմուդ Ահմադինեջադի հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմանի հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող խնդիրներ: Հիշեցնենք, որ Մ. Ահմադինեջադը Հայաստան պետք է այցելեր դեռեւս այս տարվա հունիսի 4-ին, սակայն այցը մինչեւ այժմ, անհայտ պատճառներով, հետաձգվել էր: