Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ի հետ համագործակցելու վերաբերյալ հրապարակային քաղաքագիտական վերլուծությանը, Շանթ Հարությունյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է. «Ենթադրենք` համագործակցեցին, ու ՀԱԿ-ը, եթե պետք է ԱԺ-ում 10 տեղ ունենա, համագործակցելու դեպքում` 20-ն ունեցավ, հետո՞: ՀԱԿ-ը երկու տարի ՀՀԿ-ին համագործակցության կոչ էր անում` չստացվեց, հիմա էլ կոալիցիոն մյուս գործընկերոջն են կոչ անում: Ոչ մի նոր բան չկա նրանց գործելաոճում, ու չեմ հասկանում, թե ինչի աղմուկ բարձրացավ ԲՀԿ-ին կոչ անելու դեպքում: Այդ մարդը նախագահին համագործակցության կոչ արեց, բայց մամուլը դրանից անակնկալի չեկավ, սպասում էին` կլինի՞, թե՞ ոչ: Երկու տարի էր` Եղիազար Այնթափացու անունից համագործակցելու կոչ էր անում, չէ՞: Հիմա էլ կարող է երկու-երեք ամիս հետո Արթուր Բաղդասարյանի հետ համագործակցության կոչ անի, էլի պիտի ասեն` տեսե՞ք` ի՜նչ ուժեղ քայլ արե՞ց»: Նաեւ հավելել է. «Բայց այդ մարդիկ` ՀԱԿ-ը, հեղափոխության հետ կապ չունեն: Լեւոնը չասա՞ց, որ 100 տարի էլ մնա, այստեղ հեղափոխություն չի լինելու: Եվ ինքն ամեն ինչ անելու է, որ ՀՀ-ում հեղափոխություն չլինի, դրա համար էլ այդքան վստահ է դա ասում: Ինքն ու Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու են, որպեսզի 100 տարի ՀՀ-ում հեղափոխություն չլինի, բայց ես ասում եմ, որ իրենք սխալվում են, որ իրենք հեղափոխության արդյունքում տանուլ են տալու»: