Երեկ Սյունիքի մարզի Քաջարան գյուղում ՀՀ կառավարության պատվիրակության մասնակցությամբ շուրջ երկու ժամ խորհրդակցություն է անցկացվել Քաջարան գյուղի հողերը հանքարդյունաբերությանը տրամադրելու թեմայով: Մեր տեղեկություններով` խորհրդակցության ժամանակ որեւէ որոշում չի կայացվել, սակայն պատվիրակությունը խոստացել է գյուղացիների դժգոհությունները ներկայացնել ՀՀ կառավարություն, եւ որոշում ընդունելիս հաշվի առնել գյուղացիների շահերը: Հիշեցնենք, որ նախօրեին Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը «տեղի իշխանությունների ճնշումների» արդյունքում հրաժարականի դիմում էր ներկայացրել: Նշենք, որ ՀՀ կառավարությունն ապրիլի 28-ին որոշում էր կայացրել Քաջարան գյուղի 181,7 հեկտար հողատարածքը բացառիկ գերակա շահ ճանաչելու եւ դրանց նպատակային նշանակությունը փոխելու մասին, ինչն առաջացրել է գյուղացիների դժգությունը: