Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին: Հայաստանն այդ կազմակերպությունում 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ: ՀՀ նախագահը երեկոյան Կրեմլի Մեծ պալատում մասնակցել է նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անունից տրված հանդիսավոր ընդունելությանը, որը նվիրված է ԱՊՀ 20-ամյակին: Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարները ստեղծելու են Եվրասիական տնտեսական հանձնաժողով: Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը ստորագրել են համապատասխան համաձայնագիր: Հանձնաժողովի խորհրդի նախագահ է նշանակվել ՌԴ արդյունաբերության ու առեւտրի նախարար Վիկտոր Խրիստենկոն: