«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կողմերից պահանջում է փոխադարձ վստահություն»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան` ընդգծելով, որ հակամարտության կարգավորումը լիովին լուծելի առաջադրանք է: «Մինսկի խմբի համանախագահները պետք է շարունակեն նախագահների հետ հանդիպումները»,- ասել է Բրայզան` հույս հայտնելով, որ առաջիկայում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Համանախագահներն աշխատում են քաղաքական մթնոլորտը եւ կողմերի միջեւ վստահությունը բարելավելու ուղղությամբ»,- ասել է դիվանագետը: