«Ժառանգությունը» եթե լուրջ է մոտենում եւ ուզում է պայքարել ԱԺ նախագահի եւ փոխնախագահի ընտրություններին, կարող էին գալ, մեզ հետ խորհրդակցել: Պա՞րզ չէ, որ նրանց դեպքում մասնակցության արդյունքը դատապարտված է: Հետո` իրենք էլ իրենց մեջ խոսում են, որ թեկնածությունն են դրել ամբիոնն օգտագործելու համար: Լավ, բայց հո մենք իրենց ձեռի խաղալի՞քը չենք»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով «Ժառանգության» կողմից իրենց ուղղված քննադատություններին: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն այդ ընտրություններում քվեարկել էր ոչ թե «Ժառանգության», այլ ՀՀԿ-ի թեկնածուների օգտին: «Ուզում եմ հակադարձել հարցով` իսկ մի՞թե անլուրջ չէ ՀՅԴ-ի այն վարքագիծը, երբ մի օր առաջ միաձայն քվեարկում են ՀՀԿ թեկնածուի օգտին, իսկ հաջորդ օրը պահանջում են այն կառավարության հրաժարականը, որի քաղաքական հենարանը ՀՀԿ-ն է»,- հակադարձել է «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը: