ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը երեկ հայտարարել է, թե այն, որ Ոստիկանությունն այս օրերին թմրանյութեր չի հայտնաբերում «Օրինաց Երկիր» կուսակցության անդամների գրպանում, դա բացառապես ՀՀԿ-ի մեծահոգության դրսեւորում է: «ՀՀԿ-ն հնարավորություն ունի իր քարոզչական մեխանիզմով, հնարավորություններով, բացահայտելու շատ-շատ բաներ, բայց մենք էդպիսի բան չենք անում, մեր գործընկերների հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք»,- ասել է Մ. Մինասյանը: Ըստ «Ա1+»-ի` ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանն էլ չի բացառել, որ «մի ամիս հետո նոր ինտենսիվ ստուգումներ լինեն եւ հայտնաբերվեն Հանրապետական կուսակցությունից»: «Ոստիկանությունը գիտի, թե ում գրպանում պետք է փնտրել թմրանյութեր: Էս անգամ եղել է «Բարգավաճից», հաջորդ անգամ կարող են լինել «Օրինաց Երկրից»,- ասել է Պետրոսյանը: