Ծառուկյանը կարճատես չէ

09/12/2011

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիրքային առավելություն ունի եւ ՀՀԿ-ի, եւ ՀԱԿ-ի հանդեպ, եւ առաջիկա ընտրությունների «ինտրիգը» հենց այդ կուսակցությունների մրցակցության մեջ է: «ԲՀԿ-ն ցանկալի է որպես գործընկեր եւ ՀԱԿ-ի, եւ ՀՀԿ-ի համար: ԲՀԿ-ն պետք է շատ կարճատես լինի, որպեսզի չօգտվի իր դիրքային առավելությունից»,- ասել է Հովհաննիսյանը: Սակայն, ըստ նրա` Գագիկ Ծառուկյանն այդքան կարճատես չէ` «փակելու» համար Լեւոն Տեր-Պետրոսյանի «բացած դուռը», ինչպես նաեւ դուրս գալու կոալիցիայի կազմից: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի կարծիքով` Տեր-Պետրոսյանն իր առաջարկով փորձ է արել սեպ խրել ՀՀԿ-ԲՀԿ համագործակցության մեջ, սակայն դա նրան չի հաջողվելու, քանի որ իրենց հարաբերություններն «ամուր» են: