Միանում են

09/12/2011

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ ճեպազրույցում հայտարարել է, թե իրենք այժմ աշխատում են ՀՀ կառավարության հրաժարականը պահանջելու դիմումի վրա: «Դիմումը ձեւակերպման վերջնական փուլի մեջ է: Ուզում ենք ուժեղացնել դրա հիմքերը, որպեսզի քաղաքական մեծամասնությունն էլ միանա: Այս տարվա մեջ ձգտում ենք դիմումը ներկայացնել»,- ասել է նա: Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը երեկ ԱԺ ճեպազրույցում հայտարարել է, թե իրենք միանալու են ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու համար ՀՅԴ-ի կողմից նախաձեռնվող ստորագրահավաքին: