«Հուսահատական բաներ եմ նկատում, բայց դրական քաղաքական տարի էր. ընդդիմությունը կայացավ, եւ նախկինում խայտառակ իրողությունները, օրինակ` ինչպես անցավ Սահմանադրության հանրաքվեն, չեն լինի»,- ամփոփելով անցնող տարին` երեկ հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը` 2011 թ. դրական արդյունքը համարելով ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը: Ըստ նրա, քաղաքական տարին ըստ էության ավարտված է, «եթե, իհարկե, ՀՀ նախագահը հրաժարական չտա, ինչը շատ պատեհ կլիներ, քանի որ մինչ ընտրությունները հայտարարված ծրագրերը տապալվեցին»: Հետաքրքիր զուգադիպությամբ` ՀԱԿ ներկայացուցչի հետ համամիտ է եղել նրա հետ ասուլիսին մասնակցող ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը, ով անցնող տարին եւս արժեւորել է երկխոսությամբ: «Պարզ էր, որ այդ պահանջը չէր կատարվելու, եւ դրա մասին խոսել չարժեր»,- ասել է Մ. Բադեյանը` հավելելով, որ հակառակ ճամբարում կան մարդիկ, որ ոչ պակաս ինտելեկտուալ եւ սրտացավ են, երկու կողմն էլ պետք է դա հասկանա: