«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» պնդելու է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման անցկացմանը»,- 1news.az կայքի հաղորդմամբ` հայտարարել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միության նախագահ Ֆարհադ Բադալբեյլին: «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների հանդիպումը տեղի կունենա կամ Մոսկվայում, կամ մեկ այլ քաղաքում: Եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք հանդիպել նաեւ զորքերի շփման գծում»,- ասել է նա: Հիշեցնենք, որ նման հանդիպում նախատեսվում էր անցկացնել Բեռլինում, ինչը, սակայն, տեղի չունեցավ: