Մարտի 1-ի զոհերի հարազատները նամակով դիմել են վարչապետ Տիգրան Սարգսյանին` համոզմունք հայտնելով, որ մարտի 1-ի սպանությունները ոչ իրավաչափ գործողությունների հետեւանք էին: Հիշեցնենք, որ Կառավարությունը մերժել էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության առաջարկը` մարտի 1-ի զոհերի հարազատներին 2012թ. բյուջեից 500 մլն դրամի փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ: Առաջարկը հիմնավորվել էր այն հանգամանքով, որ մարտիմեկյան դեպքերի ժամանակ նրանք դարձել են պետական մարմինների ոչ իրավաչափ գործողությունների զոհ: Մինչդեռ կառավարությունը իր մերժումը պատճառաբանել էր նրանով, թե համոզված չէ, որ զոհերի մահը ոչ իրավաչափ գործողությունների հետեւանք է եղել: