Խոսքի դժվարություն ունեցող ինձ ծանոթ ու հատկապես անծանոթ մարդկանցից նախապես հազար ներողություն խնդրելով՝ ուզում եմ սկսել մի հին անեկդոտով։ Ուրեմն՝ կակազող մեկը փողոցում մի մարդու հարցնում է կակազողների դպրոցի տեղը։ «Ախպեր ջան, լավ էլ կակազում ես, դպրոցն ինչի՞դ ա պետք»,- պատասխանում է մարդը, ով հավանաբար թյուր պատկերացում ունի դպրոցի եւ առհասարակ կրթական համակարգի մասին։ Այս …
կարդալ ավելինԹեեւ արդեն տասնչորս տարի է անցել, բայց շատ պարզ հիշում եմ մայիսյան այն օրը, երբ մտա «Երկիր» օրաթերթի խմբագրություն՝ Ղարաբաղից տեղեկություններ իմանալու։ Նախորդող օրերին Երեւանում բոլորը խոսում էին, թե ուր որ է մեր զինված ուժերը վերցնելու են Շուշին, ոմանք նույնիսկ կանխատեսում էին պատերազմի ավարտը՝ վկայակոչելով «Ով տիրում է Շուշիին, տիրում է Ղարաբաղին» հայտնի խոսքը։ Խմբագրության …
կարդալ ավելինՎերջին շրջանում մարդիկ հաճախ են միմյանց հարցնում. «Պատերազմ կլինի՞, թե՞ ոչ»։ Դրական կամ բացասական պատասխաններից հետո սկսում են քննարկել՝ ինչպիսի՞ն կլինի այդ պատերազմը, կդիմանա՞նք դրան, թե՞ կկորցնենք մեր ձեռքբերումները։ Ամեն ինչ շատ բնական է, քանի դեռ չես խորացել բառերի իմաստների մեջ, քանի դեռ չես փշաքաղվել «պատերազմ», «դիմանալ», «կորցնել» բառերի ամբողջ տարողությունը զգալուց։ Նրանք, ովքեր ֆուտբոլի, …
կարդալ ավելինԱնցած շաբաթ էլեկտրոնային փոստով մի նամակ էի ստացել Ադրբեջանից։ Դա այդ երկրի մտավորականության ներկայացուցիչների կոչն էր հայ ժողովրդին։ Այն ստորագրել են 101 մտավորական։ Տեքստի վերջում հեղինակները խնդրում են իրենց կոչն ընկալել որպես խաղաղության համար մեկնված ձեռք, չփնտրել թաքնված միտումներ ու չներկայացնել հակափաստարկներ։ Թաքնված միտումներ փնտրելու հակում չունեմ ու երբեւէ չեմ ունեցել։ Որպես մարդ պատրաստ եմ …
կարդալ ավելինՏավուշի մարզի Չինարի գյուղը մեր հանրապետության ծայրակետերից է։ Տունը, որտեղ հանգրվանել էինք, ուղիղ գծով մի քանի հարյուր մետր էր հեռու ադրբեջանական պահակակետից, եւ ինչպես տեղացիներն էին ասում՝ նրանք հիմա տեսնում են մեզ։ – Կկրակե՞ն,- հարցնում եմ։ – Կրակելը` չեն կրակի, բայց հաճելի չէ նշանառության տակ լինելը։ Այդ գյուղում, ուր մենք մնացինք մեկ օր, բազմաթիվ ու …
կարդալ ավելինՄայիսի վերջին Հայաստանի Ամերիկյան համալսարանում մի ուշագրավ դասախոսությամբ հանդես եկավ Ալ-Քադսի համալսարանի ամերիկագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Մոհամեդ Ս. Դաջանի Դաուդին։ Դասախոսության թեման արաբ-իսրայելական տասնամյակներ ձգվող հակամարտությունն էր, որն արաբ պրոֆեսորը ներկայացնում էր «Մեծ երազ, փոքր հույս» երկընտրանքի շրջանակում։ Դաջանիի դասախոսությունը սկսվում է հրեա րաբբիի մասին մի պատմությամբ։ Րաբբին քսան տարի ամեն օր գնում է Լացի …
կարդալ ավելին«Ժամանակ-Երեւան» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի ձերբակալությունն, իհարկե, ողբերգություն չէր, բայց ցավալի էր։ Ցավալի էր երկու տեսանկյունից։ Առաջինը, որ մեր իշխանությունները ոչ մի կերպ չեն հանդուրժում այլակարծությունը, եւ հարմար առիթ գտնելու դեպքում կարող են ձերբակալել բոլոր անցանկալի խմբագիրներին ու լրագրողներին, երկրորդը՝ մեր խմբագիրները, լրագրողներն ու քաղաքական գործիչները դեռ չեն հասկանում, որ ընդդիմադիր եւ այլակարծ լինելու համար …
կարդալ ավելինՈր Ղարաբաղի հարցը չի լուծվելու մինչեւ 2008 թվականի նախագահական ընտրություններն, արդեն, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում։ Չեն կասկածում հայերը, չեն կասկածում ադրբեջանցիները, մի քիչ գուցե կասկածում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, բայց նրանց կասկածը ոչ ոք բանի տեղ չի դնում։ Թող կասկածեն ինչքան ուզում են, թող նորանոր պատուհաններ գտնեն հարցը կարգավորելու համար, միեւնույն է, …
կարդալ ավելինՕրերս ՀՀՇ անդամ Արամ Մանուկյանը հայտարարել էր, թե ՕԵԿ-ից թռած պատգամավորները լավ չեն ապրելու, «որովհետեւ իրենց տղաների ընկերները պետք է ասեն՝ քո պապան քցող է»։ Եթե անգամ հարգարժան Արամ Մանուկյանը ճիշտ ենթադրություն է անում, շատ դժվար է պատկերացնել նախկին ՕԵԿ-ական օլիգարխիկների զավակներին մինչեւ ականջների ծայրը կարմրելուց կամ էլ ամոթից գետինը մտնելուց, որովհետեւ ընտանիքը սուրբ հաստատություն …
կարդալ ավելինԱդրբեջանի եւ Հայաստանի նախագահների փետրվարյան հանդիպումից հետո Ռամբույեն դադարել է սոսկ ինչ-որ մի դղյակի անուն, հետեւաբար` նաեւ հատուկ անուն լինելուց։ Ռամբույեն պարզ ու հասարակ մի բառ է, որը… Չէ, մի բացեք բառարանը, դա նոր բառ է եւ ոչ մի տեղ դեռ ներառված չէ։ Ռամբույեն պարզ ու հասարակ, թանձրացականի տարրեր պարունակող վերացական մի գոյական է, որը …
կարդալ ավելին«Ռեգնում» լրատվական գործակալության սայթից տեղեկանում ենք, որ Հայաստանը մայիսի 19-21-ը Վաշինգտոնում մասնակցել է «Book Expo 2006» միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել է պատմական, գեղարվեստական, մանկական, հանրագիտարանային մոտ հիսուն անուն գիրք։ Հայաստանի ԱԳՆ-ն «Ռեգնումին» տեղեկացրել է, որ ցուցահանդեսին մասնակցում է 46 երկիր, իսկ ԱՊՀ-ի՞ց…։ «Ռուսաստանից բացի, Հայաստանն ԱՊՀ միակ երկիրն է, որն առանձին տաղավարով ներկայացված կլինի «Book …
կարդալ ավելինՀայաստանի անկախ Հանրապետությունը շուտով կդառնա տասնհինգ տարեկան։ Մի քիչ պակաս քան երկու տարի անց կնշենք ղարաբաղյան շարժման քսանամյակը։ Հոբելյանական հանդիսություններն ու տոնակատարությունները կհամընկնեն նախագահական ընտրությունների հետ։ Ղարաբաղյան շարժման ջահակիրներից մեկն իր պաշտոնը կհանձնի մյուս ռահվիրային։ Հանձնման-ընդունման արարողությունը կլինի առանց անհարկի ձգձգումների եւ ձեւականության։ Այդ օրերին հրապարակում կհայտնվի «Հաղթանակներ առանց գերագույն գլխավոր հրամանատարի գիտության»* ծավալուն աշխատությունը, …
կարդալ ավելինՉգիտեմ, ինչ է պատահել, որ մեր իշխանությունները հանկարծ որոշել են փոխել Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստն ու երաժշտությունը։ Ի՞նչ փոփոխություն է կատարվել մեր կյանքում, որ Միքայել Նալբանդյանի փոքր-ինչ խմբագրված տեքստն ու Բարսեղ Կանաչյանի երաժշտությունն էլ չեն սազում մեր իրականությանը։ Եթե «Օրինաց երկիր» կուսակցության խիստ օրինաչափ քայքայումն ու նրա առաջնորդի հրաժարականն Ազգային ժողովի նախագահի պաշտոնից տեղի ունեցած …
կարդալ ավելինՏասնյոթ տարեկան տղայի սպանությունը Մոսկվայում եւ նույն օրերին Հայաստանի կինոմիության քարտուղարի վրա կատարված ավազակային հարձակումը պետք է ցնցեր Հայաստանի եւ արտասահմանի հայ հասարակությանը։ Չէ, ես չեմ պարտադրում, երբ ասում եմ` «պետք է»։ Նկատի ունեմ, որ առողջ հասարակությունը պետք է արձագանքեր մեր ռազմավարական դաշնակից երկրում տեղ գտած ծայրահեղականությանը։ Պետք է արձագանքեր այնպես, ինչպես կարձագանքեր, եթե դեպքերը …
կարդալ ավելինԵրեկ պատահաբար ձեռքս ընկավ «Ազգ» օրաթերթի 2002 թվականի մի համար։ Առավոտ էր, սուրճ էի խմում, եւ աչքի պոչով նայում հին օրաթերթի հոդվածների վերնագրերը։ Վերջին էջում տեղադրված լուրը պատմում էր, թե ինչպես է Թուրքիայի կառավարությունը մի քանի նախարարությունների միացյալ ջանքերով պատրաստվում պայքարել Ատոմ Էգոյանի հանրահայտ «Արարատ» ֆիլմի հնարավոր ցուցադրության դեմ, ասես պատրաստվեին ինչ-որ ահավոր համաճարակի դեմն …
կարդալ ավելինՀայաստանը տարօրինակ զուգադիպությունների երկիր է։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ու Համաշխարհային բանկը երկու տարի շարունակ ուսումնասիրում էին մեր երկրի սոցիալական վիճակն ու աղքատության պատկերը։ Վիճակագրական վերլուծական զեկույցը հրապարակվեց հենց այն պահին, երբ Հայաստանում գնաճի հերթական փուլն է սկսվել։ Գնաճն ակնհայտորեն փչացրեց իշխանությունների տոնական տրամադրությունը։ Զեկույցն, ախր, ամրագրում է, որ աղքատությունը Հայաստանում նվազում է։ Այսօր աղքատ …
կարդալ ավելին1915 թվականի ցեղասպանությունը մեր պատմության ամենասեւ էջն է։ Օսմանյան Թուրքիայում ծավալված դաժան իրադարձությունների հետեւանքով մենք կորցրեցինք մեկուկես միլիոն մեր ազգակիցներին եւ թուրքերի տիրապետության տակ գտնվող մեր բնաշխարհն ամբողջությամբ։ 1915-ի ողբերգությանը հաջորդած ինը տասնամյակը վստահաբար կարելի է կոչել ցեղասպանության ճանաչման ժամանակաշրջան։ Այս ժամանակահատվածում մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի ճանաչվի մեր ցեղասպանությունը, բայց ասել, թե մեծ …
կարդալ ավելինՔրիստոսի ծննդից առաջ, 356 թվականին Հերոստրատն այրեց Արտեմիսի տաճարը, որպեսզի տիրանա փառքի եւ մարդկության հիշողության մեջ հավերժացնի իր անունը։ Դա նրան, կարծես թե, հաջողվեց։ Քրիստոսի ծննդից հետո 1980 թվականին ամերիկացի Մարկ Չափմանը սպանեց հանրահայտ բիթլ Ջոն Լենոնին։ Հանցավոր իր այդ քայլը Չափմանը բացատրել էր Լենոնի փառքը խլելու, այսինքն՝ Լենոնից ավելի հանրահայտ դառնալու մոլուցքով։ Իմանալով սպանության …
կարդալ ավելինԵս վերջապես հասկացա, թե ինչ է նշանակում «մատաղ սերունդ»։ Ես այդ բանը հասկացա Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստանի մարզեր վերջերս կատարած իմ այցելությունների ընթացքում՝ նշված սերնդի ծնողների, ուսուցիչների, մի խոսքով, ավագների հետ զրուցելիս։ Բայց առայժմ մի կողմ թողնենք մեր մատաղ սերնդին ու խոսենք այս օրերի ամենակարեւոր իրադարձության՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ Բուդապեշտում ընթացող դատավարության մասին։ Ապրիլի …
կարդալ ավելինՂարաբաղյան բանակցությունների ձախողումը, որ ընդունված է բարդել հակամարտող երկու պետությունների ղեկավարների եւ քաղաքական վերնախավերի վրա, իրականում այլ պատճառներ ունի։ Սա չի նշանակում, իհարկե, որ հակամարտող երկրների «վերեւները» չեն իրենց վարքով կասեցնում բանակցությունների բնականոն ընթացքը։ Կասեցնում են, եւ դա բնական է։ Բնական չէ, միջնորդ պետությունների կողմից առաջարկվող մոտեցումների կարծրությունն ու, մեղմ ասած, անտարբերությունը՝ դե գործ է, …
կարդալ ավելին