Բժիշկ Ջոել Սարգսյանին հանդիպեցի Լիոնում, իր կլինիկայում։ Նա հայտնի վիրաբույժ է, ուռոլոգ, երիկամների տարածքային քարափշրման մասնագետ: Գիտեի, որ տարիներ շարունակ շատ արժեքավոր օգնություն է ցուցաբերել Հայաստանի առողջապահական հաստատություններին, սակայն այդ գործունեության մասին զրույց սկսելու առաջարկս առանձնապես չոգեւորեց նրան։ Հաճույքով խոսում էր իր ընտանիքի, մանկության, առողջապահական ընդհանուր խնդիրների մասին, իսկ Հայաստանին ցուցաբերած օգնությանը վերաբերող հարցերն աննկատ …
կարդալ ավելինԱյսօր արդեն պարզ է, որ Հայաստանի ամենակարեւոր խնդիրը խոսքի ազատությունն է, եւ այն հանգամանքը, որ մի քանի ամսով հետաձգվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքում կատարվելիք փոփոխությունը, ամենեւին չպետք է հանգստացնի մեզ։ «Ազատության» հարցն ընդամենը մի ակնառու դետալ է ամբողջ այն իրողության մեջ, որը համառոտ կարելի է անվանել տեղեկատվական շրջափակում։ Նույնիսկ «Ա1+»-ի հարցն է փոքրիկ դետալ, եթե …
կարդալ ավելինԻջեւանի շրջանի Ռեւազլու գյուղը ժամանակին վերանվանել են Դիտավան՝ նկատի ունենալով բարձրադիր դիրքը։ Այստեղից երեւում են հարակից բոլոր բնակավայրերը։ Շատ պարզ երեւում է նաեւ հայ-ադրբեջանական սահմանը, որտեղից պատերազմի տարիներին պարբերաբար հրետակոծվել է գյուղը։ Դիտավանը մեկն է սահմանամերձ այն գյուղերից, որոնք ներառված են գյուղական աղքատության հաղթահարման ծրագրում։ Երբեմնի հարուստ ու շեն գյուղն այսօր ծայրահեղ աղքատության մեջ է։ …
կարդալ ավելին«Քաղաքական բանտարկյալ» ասածը որեւէ մեկի ցանկությունով չէ» Տիգրան Թորոսյան, ՀՀ ԱԺ նախագահ Երբեւէ մտքովս չէր անցել, թե առիթ կունենամ Տիգրան Թորոսյանի խոսքից մեջբերում անել, առավելեւս՝ այն դարձնել հոդվածի բնաբան, բայց մեր երկրում դեպքերն այնպես են պատահում եւ իրադարձություններն այնպես են զարգանում, որ ստիպված ես լինում գնալ անհնարին քայլերի՝ մարդկանց (այս դեպքում՝ բարձրաստիճան պաշտոնյաներին) բացատրելով տարրական …
կարդալ ավելինԾանոթներիցս մեկը երկար տարիներ վառելիքի բաշխման ոլորտում տքնելուց հետո որոշել էր սեփական գործ բացել։ Ստեղծել էր անշարժ գույքի գործակալություն։ Մի անգամ պատահաբար ինձ տեսնելով՝ հրավիրեց իր նորաբաց գրասենյակը, որի դուռը բացեց «գլամուրային» ամսագրերից դուրս պրծած, կարճ շրջազգեստով, երկարոտն մի աղջիկ։ – Մեր պսիխոլոգն է,- ասաց ծանոթս։ – Հոգեբանն ինչի՞դ է պետք,- զարմացա ես։ – Ո՞նց,- …
կարդալ ավելինՂարաբաղյան պատերազմի ավարտից հետո հայ-ադրբեջանական հակամարտությունը դարձել է հելսինկյան երկու՝ ազգերի ինքնորոշման եւ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների հակամարտություն։ Հայերը պնդում են ինքնորոշման սկզբունքը, ադրբեջանցիները՝ տարածքային ամբողջականության։ Եվ սա, մեծ հաշվով, արդեն հայ-ադրբեջանական հակամարտություն չէ, որովհետեւ նշված երկու սկզբունքների կիրառման հարցում տարակարծություններ, եթե չասենք՝ հակասություններ ունեն Արեւմուտքն ու Ռուսաստանը։ Կոսովոյին անկախություն շնորհելու հնարավոր տարբերակն առավել ցայտուն …
կարդալ ավելինՄայիսի 12-ին տեղի ունեցած միջոցառումը (ԱԺ ընտրություններ) շատերին է գցել հուսահատության մեջ, շատերն են խոսում երկրի քաղաքական համակարգի անուղղելի դեֆորմացիայի մասին՝ դրա համար մեղադրելով ժողովրդին։ Բայց պետք է նկատել, որ մայիսյան միջոցառումն ուներ նաեւ դրական կողմեր, որոնց նայելիս կարելի է մտածել, որ ամեն ինչ դեռ կորած չէ, որ սոցիալական ու տնտեսական խնդիրների տակ կքած ժողովուրդը …
կարդալ ավելինԵրբ նախագահի աշխատակազմին մոտ գտնվող մարդկանց հարցնում ես, թե ինչո՞ւ է հանիրավի ձերբակալված նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, զարմացած թոթվում են ուսերն ու ասում, թե դա ամենից քիչ նախագահին է ձեռնտու։ Անգամ եզրակացնում են, որ այդ ձերբակալությունն ուղղված է նրա դեմ՝ իբր ազատական ղեկավարի իմիջը փչացնելու նպատակով։ Երբ նույն հարցը տալիս ես հանրապետականներին մերձ կանգնած մարդկանց, …
կարդալ ավելինՍտացվել է այնպես, որ մեզանում դաշինք ասվածը միշտ թույլերի միություն է լինում։ Բացառություն կարելի է համարել թերեւս միայն «Միասնությունը», բայց այն յուրօրինակ երեւույթ է։ Դրա մասին կարելի է խոսել առանձին եւ շատ երկար։ Մեր քաղաքական ուժերը դաշնակցելու մասին մտածում են այն ժամանակ, երբ իրենց միայնակ ու անպաշտպան են զգում, իսկ միայնակ ու անպաշտպան են զգում …
կարդալ ավելինՍկիզբը՝ նախորդ համարներում Սա «Չընտրություն» հոդվածաշարի վերջին մասն է։ Ընթերցողներից նրանք, ովքեր հետեւողականորեն կարդում էին նախորդ տասնմեկ մասերը, սպասում էին երկու բանի՝ վախճանի կամ առաջարկի։ Պետք է ասեմ, որ նրանց սպասումները չեն արդարանալու։ Վախճան չի լինելու, իսկ առաջարկ անելն իմ գործը չեմ համարում։ Այս հոդվածաշարն ընդամենը անցած տասնհինգ տարվա պատմության իմ դիտարկումների շարադրանքն է։ Այն …
կարդալ ավելինՍկիզբը՝ նախորդ տասը համարներում 2003-ին նախագահը կրկին Քոչարյանն էր։ Մոտենում էր խորհրդարանական ընտրությունը, որով պիտի երեւակվեր հայոց քաղաքական ապագան։ Զանգվածային լրատվության միջոցների գերակշիռ մասը վերահսկվում էր։ Ընդդիմությունը՝ թեեւ հիմնականում միավորված էր մի դաշինքի մեջ, բայց, կարելի է ասել, ջախջախված ու մասնատված էր։ Այս պայմաններում Քոչարյանը կարող էր մտածել Լուկաշենկո-Թուրքմենբաշի տարբերակի մասին, սակայն նրան խանգարում էր …
կարդալ ավելինՄեր քաղաքի պատերին մինչ օրս մնում են չորս տարի առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քարոզչական պաստառների հետքերը։ Երբեմն հին տեղերում, իսկ ավելի հաճախ՝ նոր, կուսակցություններն ու մեծամասնական թեկնածուները փակցնում են քարոզչական թերթիկներ, որոնք ընտրողին պիտի հասցնեն նրանց պատգամը։ Շրջելով Երեւանի կենտրոնում՝ փորձենք պարզել, թե ի՞նչ պատգամներ են տալիս մեր կուսակցություններն ու քաղաքական գործիչները։ Սկսենք Հայ …
կարդալ ավելինՀայաստանի մարզերում մարդկանց հետ ունեցած զրույցներից, որոնք հիմնականում շոշափում են խորհրդարանական առաջիկա ընտրությունների թեման, հանգում ես նույն կարծիքին, ինչ լրագրողների հետ հանդիպելիս հայտնեց ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, հոլանդացի պատգամավոր Լեո Պլատվոետը։ Նա ասաց. «…ընտրազանգվածի կողմից ընտրական գործընթացի նկատմամբ համաժողովրդական հետաքրքրություն բավարար չափով չի դրսեւորվում։ Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը չեն նպաստում անտարբերությունն ու, եթե չասեմ, հեգնական …
կարդալ ավելինՍկիզբը՝ նախորդ ինը համարներում Հաղթանակած զինվորականությունը՝ ցնցված հոկտեմբերի քսանյոթի ահավոր ոճրագործությունից, հանցանքի անմիջական պատասխանատու (եթե ոչ՝ կազմակերպիչ) համարում էր նախագահին եւ, հետեւաբար, Քոչարյանն այդ պահին չէր կարող գլխավորել անղեկավար մնացած զինվորականությանը։ Նա երկու տարբերակ ուներ՝ կամ հեռանալ, կամ ժամանակ շահելով սկսել «Հաղթանակած զինվորականություն-Տարերք» համաձուլվածքի քայքայման գործընթաց։ Առաջինը խիստ վտանգավոր էր Քոչարյանի համար՝ անձնապես։ Նա ոչ …
կարդալ ավելինՍկիզբը՝ նախորդ ութ համարներում Մոտ երկու տարի գրեթե ամեն օր առիթ եմ ունեցել նույն սենյակում աշխատելու Վազգեն Սարգսյանի հետ։ 1987-89 թվականներն էին։ Վազգենը ղեկավարում էր «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը, որի աշխատողն էի նաեւ ես։ Իմ տպավորությամբ նա բռնկուն եւ միաժամանակ սենտիմենտալ մարդ էր։ Բռնկումն ու սենտիմենտն, անշուշտ, նրա մշտական վիճակները չէին։ Դրանց միջակայքում նա բավականաչափ …
կարդալ ավելինՍկիզբը՝ նախորդ յոթ համարներում Կարեն Դեմիրճյանի հայտնությունը քաղաքական ասպարեզում տարբեր կերպ էր մեկնաբանվում։ Ոմանք պնդում էին, որ Վազգեն Սարգսյանն է Դեմիրճյանին հրավիրել՝ մտածելով, թե Քոչարյանը նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո դուրս կմղի իրեն քաղաքականությունից։ Ուրիշներն ասում էին, որ Դեմիրճյանին «դուխ են տվել» ռուսական վերնախավից, որտեղ քիչ չէին նրա նախկին գործընկերները։ Ոմանք էլ պարզապես Կոմկուսի նախկին ղեկավարի …
կարդալ ավելինՀոդվածաշարի նախորդ վեց մասերում խոսք չի եղել ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, թեեւ այդ ժամանակաշրջանում իշխանությունները միշտ էլ եղել են ակտիվ բանակցային գործընթացի մեջ։ Ընդդիմությունը դնում էր սոցիալական ու տնտեսական պահանջներ՝ հընթացս երբեմն շահարկելով ղարաբաղյան կարգավորման հարցը։ Տեր-Պետրոսյանը տեսնում էր, որ իր նախագծած քաղաքական համակարգը փլուզվել է։ Նա ուներ երկու տարբերակ։ Կամ՝ հաղթանակած զինվորականության ներուժը համախմբելով՝ …
կարդալ ավելինՍկիզբը՝ նախորդ հինգ համարներում Ընթերցողներից ոմանք այս հոդվածաշարն ուղղակիորեն համարում են ՀՀՇ-ի ուշացած PR։ Ոմանք էլ հակառակն են ասում, ասում են, թե միտումնավոր կերպով ընդդիմությանն այնպես եմ ներկայացնում, որ ՀՀՇ-ն պարզերես դուրս գա։ Երկու տեսակետն էլ սխալ է, քանի որ այս հոդվածաշարը ես ընդհանրապես կարող էի չգրել։ Օրվա թեմաները, փառք Աստծո, այնքան շատ են, որ …
կարդալ ավելինԱյս մարդը Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի բնակիչ Վազգեն Ասատուրյանն է։ Այս տարվա մարտի չորսին որպես համայնքի ղեկավարի թեկնածու՝ նա մասնակցել է գյուղապետի արտահերթ ընտրությանը։ Մինչեւ ընտրությունը եւ ընտրության օրը տեղի ունեցած բազմաթիվ խախտումների հետեւանքով պարտվել է։ Իր իրավունքը պաշտպանելու համար դիմել է դատարան։ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ա. Պետրոսյան) 2007 թվականի մարտի 14-ի …
կարդալ ավելինՍկիզբը՝ նախորդ չորս համարներում Երբ Իսահակ Նյուտոնը գրում էր իր երրորդ օրենքը (F= -F), դեռ չգիտեր, որ բավական ժամանակ անց բազմաչարչար Հայաստանն ի վերջո պիտի անկախանար, ու նրա քաղաքական համակարգը պիտի ձեւավորվեր հենց այդ օրենքի տառով։ Իհարկե, անգլիացի գիտնականի սահմանած օրենքն այնքան ունիվերսալ էր, որ կարող էր կիրառվել ամենուր եւ ամեն ժամանակ, բայց կիրառվելը մի …
կարդալ ավելին