Տարեդարձն ու տարելիցը շփոթելն ամենաընդունված սխալներից է։ Օրինակ՝ շատերն ասում կամ գրում են՝ լրացավ Կոմիտասի մահվան յոթանասնամյա տարեդարձը կամ՝ լրացավ Հայաստանի անկախության տասնհինգամյա տարելիցը։ Նման սխալ թույլ չտալու համար տարրական գիտելիք է հարկավոր՝ տարեդարձը վերաբերում է միայն եւ միայն ուրախ լրումներին, իսկ տարելիցը՝ հակառակը։ Նոյեմբերի 27-ին լրացավ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով անցկացված …
կարդալ ավելինԱնցած շաբաթ քաղաքագետ Աղասի Ենոքյանն «Առավոտի» ընթերցողների հետ կիսել էր իր մտահոգությունն առ այն, թե Ռոբերտ Քոչարյանը՝ սահմանադրությունը խախտելով, կարող է երրորդ անգամ առաջադրվել, եւ, ներսում լուրջ հակազդեցության բացակայության դեպքում, դուրսը կընդունի նրա առաջադրումն էլ, ապագա հաղթանակն էլ եւ մեծ հաշվով թքած կունենա ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծիքների վրա։ Ես բացառում եմ այդ տարբերակը, բայց …
կարդալ ավելինԱմեն տարի օգոստոսի 15-ին նշվում է Հադրութի տոնը։ Դա Հաղթանակի օր է։ 1993-ի օգոստոսի տասնհինգը շրջադարձային է եղել ոչ միայն Հադրութի, այլ գուցե նաեւ ամբողջ Ղարաբաղի համար։ 1993-ի այդ օրը ադրբեջանցիներն՝ իրենց հսկողության տակ ունենալով շրջանի տասնչորս գյուղեր, լայնամասշտաբ գրոհ են ձեռնարկել Հադրութ քաղաքի վրա։ Հարձակումը ձախողվել է։ Սկսվել է ադրբեջանցիների բռնազավթած գյուղերի ազատագրումը։ Հադրութցի …
կարդալ ավելինԱյն բանից հետո, երբ «Հետաքննող լրագրողների» գրասենյակում արգելվեց ծխելը, ես վերջապես հասկացա, թե «անսամբլ» բառն ինչու է հայերենում դարձել «համույթ»։ Թվում է, ոչ մի կապ չունեն ծխելու արգելքն ու «անսամբլի» հայերեն թարգմանությունը։ Իսկապես, ի՞նչ կապ։ Բայց երբ ստիպված ես լինում ծխելու համար բարձրանալ քաղաքի կենտրոնում գտնվող շենքերից մեկի կտուրն ու հընթացս նայել հայրենի քաղաքին, ինչ …
կարդալ ավելինԱյս նամակը դժվար թե գրեի, եթե չկարդայի լրագրողներին (կամ գուցե ամբողջ հայ հասարակությանն) ուղղված Ձեր պայմանական հորդորը. «Եթե օգնեք, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները լինեն լավ, թափանցիկ, ազատ, արդար, այն ժամանակ որոշում կկայացնեմ»: Եթե ճիշտ եմ հասկացել, 2006 թվականի հոկտեմբերի 25-ին՝ արտասանելով կարեւոր այս նախադասությունը՝ «որոշում կկայացնեմ» ասելով նկատի եք ունեցել 2008-ին Ձեր թեկնածության առաջադրումը …
կարդալ ավելինԱնցյալը 65-ամյա Համո Բաբայանը համաճարակաբան է, հասարակական կարգով զբաղեցնում է Հադրութի հիվանդանոցի փոխտնօրենի պաշտոնը։ 1984-ին, երբ կառուցվել է հիվանդանոցի նոր շենքը, նրան նշանակել են գլխավոր բժիշկ։ Այդ պաշտոնը վարել է մինչեւ 1994 թվականը։ Պատերազմի ընթացքում ղեկավարել է նաեւ զինվորական բժշկական ծառայությունը։ «Բնիկ հադրութցի եմ։ Բժշկական կրթությունս ստացել եմ Երեւանում, Երեւանի բժշկական ինստիտուտն եմ ավարտել, հետո …
կարդալ ավելին– Պապաս ինձի առչավկա ա բերել,- ասում էր մեր բակից մի տղա։ – Առչավկա չի, ավչարկա ա,- ասում էինք մենք, բայց տղան համառորեն շարունակում էր «առչավկա» ասել։ Սկզբում մտածում էինք, որ մեր ուղղման մեջ նախանձ է տեսնում, դրա համար չի ասում ճիշտ ձեւով, հետո հասկացանք, որ «առչավկայի» մեջ նրան դուր է գալիս «առչ» արմատը, որ …
կարդալ ավելինԱռաքյուլը Լեռնային Ղարաբաղի հնագույն գյուղերից է։ Արցախյան շարժումից հետո սովետական զինվորների եւ ադրբեջանցիների համատեղ գործողությունների արդյունքում ամբողջությամբ հայաթափվել է։ Նախկին գյուղից ոչինչ չի մնացել։ Միակ հիշատակը նախորդ դարի սկզբին կառուցված եկեղեցին է, որն ադրբեջանցիները չեն կարողացել քանդել։ Գյուղի տարեց բնակիչ Երվանդ Ղահրամանյանը ձեռագիր հինգ հատորում շարադրել է բռնագաղթի ընթացքը։ Առանձին մի հատոր էլ նվիրել է …
կարդալ ավելինՄի լրագրող, հիմա չեմ հիշում որ թերթում, «Ոսկե ծիրան» միջազգային երրորդ կինոփառատոնի մասին հոդվածում գրել էր «աննախադեպ կինոփառատոն» արտահայտությունը, ինքն էլ երեւի չնկատելով, որ երրորդ միջազգային փառատոնի նախադեպն առաջինն ու երկրորդն էին։ Բայց սա ամենայն հավանականությամբ ոչ թե թյուրըմբռնման հարց է, այլ քրեագիտական տերմինի արհեստական ներմուծման։ Նույն պատճառով հեռուստատեսային գովազդի հաղորդավարն ամեն օր գոռում է …
կարդալ ավելինԵթե պատին փակցված չլիներ «Աշակերտների կարգապահության կանոններ» խիստ վերնագրով վահանակը, որի կետերից մեկը հրահանգում է խնամքով վերաբերվել դպրոցական գույքին, ու եթե սենյակներում չլիներ անցած դարի հիսուն-վաթսունականների կահույք, դժվար թե մտածեի, թե ավերակը դպրոց է։ Կմտածեի՝ սովորական ավերակ է ու վերջ։ Խոսքը Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի դպրոցի մասին է։ Կարմրակուճը Հադրութ քաղաքին շատ մոտ է՝ 3-4 …
կարդալ ավելին«Օկուպանտ» բառը հաճելի հնչողություն չունի, եւ ես չէի պատկերացնում, թե ունեցածս հասցեով գնալիս ո՞ւմ եմ հանդիպելու։ Այդ «զավթիչը» պետք է որ խոժոռ դեմքով, հոգնած աչքերով, խռպոտ ձայնով մեկը լիներ, բայց սեփական իր տան դարպասի մոտ ինձ դիմավորեց կենսախինդ ու բարի մի մարդ։ – Ալեքսանդր Բաղդասարյան,- ներկայացավ։ -Ինձ օկուպանտ էլ են ասում, դե, կռիվների ժամանակվանից մնացած …
կարդալ ավելինՀիշո՞ւմ եք, «Ա1 պլյուսը» փակելուց առաջ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ եթե Ա1-ը չլինի, ինքը ստիպված նոր Ա1 կհորինի։ Խորհրդականներից մեկը երեւի շեֆին ասել էր, որ բարի լուրերով ու արանք-արանք փոխնախարարից, վարչության պետից-բանից քլնգելով կստեղծեն Ա1-ի իմիտացիա, ու կստացվի, որ շեֆը նոր բան է հորինել։ Սա ենթադրություն է։ Իրականում հորինելու մասին նախագահը խոսել է հենց …
կարդալ ավելինՀոկտեմբերի երեքին, երեկոյան իննի մոտ հանկարծ հրավառություն սկսվեց։ Լույսի ու գույնի այդ շատրվանումը շատ գեղեցիկ էր։ Այնքան գեղեցիկ, որ կարելի էր չմտածել դրա պատճառի կամ առիթի մասին։ Գրասենյակի պատուհանից հրավառությունն այնպես պարզ ու ընդգծված կոմպոզիցիայով էր երեւում, ասես այն հենց ինձ համար էր։ Հանկարծ զգացի, որ ուղեղիս մեջ սողեսող շարժվում է գովազդներից ծանոթ մի ֆրազ. …
կարդալ ավելինԷլյա Հովհաննիսյանի տունն անմիջապես սահմանի մոտ է։ Հայաստան-Ադրբեջան, կամ Տավուշ-Թովուզ, կամ էլ պարզապես Այգեպար-Ալիբեյլի սահմանի մոտ։ Չնայած հրետանային արկերի թողած ահավոր հետքերին` տունը կարծես լավ անցյալի եւ անորոշ ապագայի խորհրդանիշ լինի։ Շինության չափերը հուշում են, որ տանտերերը հաջողակ աշխատավորներ են եղել։ «Իմ ամուսինը եւ իրա հայրը երկաթի արհեստանոցներ են ունեցել դեռ էն ժամանակ,-ասում է տիկին …
կարդալ ավելինՏաք կաթկթում են թթերը հասած։Մենք ճամփու դրինք եւս մի գարուն։Արեւածաղիկ վաճառողն ասաց,-Ինն ամիս մնաց մեր Տիրոջ գալուն։ Արմեն Շեկոյան Սիրողական տեսախցիկով նկարահանված ժապավենը պահպանել է անկախության մարտիկ Մովսես Գորգիսյանի խոսքը։ 1988-ի մայիսի 28-ն է։ Մովսեսը խոսում է 1918-ի մեր անկախության մասին, որը պետք է շարունակություն գտնի 88-ի հուժկու շարժումով։ Ռոմանտիկ մարդու խոսքն ավարտվում է այս …
կարդալ ավելինՈր Հայաստանի արդարադատության համակարգն՝ իր դատական երեք ատյանով, կարելի է կոչել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունով, վաղուց արդեն կասկած չի հարուցում։ Մեղադրողները դատարաններում ոչ թե մեղադրանքն են պաշտպանում, այլ՝ դատարանին… մեղադրյալից։ Եվ այդ պատճառով «հանդիսատեսը» կորցնում է զարմանալու ունակությունը, իսկ լրագրողներն այդ խիստ մարդկային հատկությունը վերականգնելու նպատակով շարունակում են զուգահեռների վրա դնել այս կամ այն …
կարդալ ավելինԴու ուզում ես ուղեկցե՞լ, թե՞ առաջնորդել, թե՞ գնալ ինքդ քեզ համար… Պետք է իմանալ, թե ինչ ես ուզում եւ որ ուզում ես։ Ֆրիդրիխ Նիցշե Սահմանադրության հանրաքվեից հետո ընդդիմության ձայնը, կարծես, չի լսվում։ Խոստացված ժամկետներում հեղափոխություն չանելն արդեն երեսատեղ չի թողել, որ դուրս գան հրապարակներ, մեկուկես դյուժին հանդիսատես հավաքեն ու խոստումներ տան երկրի սահմանադրական կարգը վերականգնելու …
կարդալ ավելինՈչ ոք չի կարող ասել, թե որն է օրհներգը փոխելու պատճառն ու անհրաժեշտությունը։ Դոլարի կուրսի անկումից կամ, ինչպես իշխանություններն են սիրում ասել, դրամի արժեւորումից բացի մեր կյանքում էական ոչ մի փոփոխություն չի կատարվել, որի պատճառով ստիպված լինեինք փոխել Հանրապետության գլխավոր խորհրդանիշերից մեկը։ Հակառակը՝ դոլարի անկումից հետո կարիք կա վերականգնելու Նալբանդյանի բնագիրը։ Նկատի ունեմ հատկապես «թշվառ, …
կարդալ ավելինՍիրելի ընթերցող, այսօր իմ սյունակը տրամադրում եմ ադրբեջանցի լրագրող, իմ բարեկամ Ալեքպեր Ալիեւին, որովհետեւ այն, ինչ գրված է նրա «Թշնամու կերպարը» հոդվածում, կարող էի ես գրել։ Հոդվածն ընթերցելիս փորձեք հայի փոխարեն կարդալ ադրբեջանցի, իսկ ադրբեջանցու փոխարեն՝ հայ, եւ պարզ կլինի, որ արդեն ավելի քան մեկ տասնամյակ մենք վատնում ենք մարդու կյանքով ապրելու մեր ժամանակը։ Ալեքպեր …
կարդալ ավելինՎերջին մեկ ամսվա ընթացքում գրեթե առանց ընդմիջումների առիթ ունեցա լինելու Հայաստանի եւ Ղարաբաղի հեռավոր շրջաններում։ Երկու դեպքում էլ տպավորությունն ավելի քան ճնշող էր՝ հետամնաց գյուղեր, անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայություն, գործազրկություն, պետական բյուջեից վճարվող ինչ-որ նպաստներ կամ թոշակներ, որոնք ոչ մի հարց չեն լուծում։ Յա էշը, յա իշատերը Ինձ ապշեցրեց այդ բնակավայրերում ապրող մարդկանց անկախությունը։ Նրանք ազատ …
կարդալ ավելին