Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Հակամարտությունները չեն լուծվում, փոխակերպվում են

07.04.2006

Սադախլոն՝ հակափաստարկ Մոտ մեկ ամիս առաջ ձեռք բերեցի բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալի «Ղարաբաղ։ Սեւ այգի» գիրքը, որով հետաքրքրված էի վաղուց։ Ինտերնետում կարդացել էի դրա որոշ հատվածներ եւ, անկեղծ ասած, ինձ դուր էր եկել հեղինակի մոտեցումը՝ ղարաբաղյան հակամարտությունը դիտարկել ոչ այնքան քաղաքական ենթատեքստում, որքան մարդու ապրումների ու զգացողությունների։ Մինչեւ գիրքը ձեռք բերելը, տարբեր կարծիքներ էի …

կարդալ ավելին

Արտահայտված եւ չարտահայտված մտքեր

02.04.2006

Ջոն Միլթոնը, ում իրավամբ համարում են մամուլի ազատության բուրժուական տեսության հիմնադիրը, գտնում էր, որ մարդը պետք է հնարավորություն ունենա լսելու այն, ինչ խոսում են ուրիշները, եւ ասելու այն, ինչ ինքն է ուզում ասել։ «Տվեք ինձ իմանալու, սեփական մտքերս արտահայտելու եւ ամենակարեւորը՝ սեփական խղճով դատելու ազատություն»,- 17-րդ դարում ասում էր Միլթոնը։ Ջոն Միլթոնից ավելի քան երեք …

կարդալ ավելին

Ղարաբաղյան կարգավորման եվրատեսիլքը

24.03.2006

Մենք Եվրոպա շատ ենք սիրում։ Սիրում ենք մեզ եվրոպական մշակույթի մաս համարել։ Սիրում ենք հագնվել ու մեր կենցաղը դասավորել եվրոպավարի։ Չգիտեմ, տեղը տեղին նորոգված տանը որեւէ այլ ժողովուրդ «եվրոռեմոնտ» ասո՞ւմ է, թե՞ ոչ, բայց մեր աչքը շոյող «պեյզաժը» դարձյալ Եվրոպայի հետ է կապված։ Մենք սիրում ենք նաեւ եվրոպական մեքենաներ, համենայնդեպս, մեր ավտոպարկում սովետական «Ժիգուլիներին» ու …

կարդալ ավելին

Նախապատրաստե՞լ, թե՞ պատրաստել ժողովուրդներին

17.03.2006

Վերջին շրջանում միջազգային տարբեր ատյաններից ավելի ու ավելի հաճախ է հնչում «նախապատրաստել ժողովուրդներին» արտահայտությունը։ Այսինքն՝ միջազգային հանրությունն ավելի ու ավելի է հասկանում, որ Հայաստան եւ Ադրբեջան ներկայացնող տարբեր մակարդակի այրերի վերջին թաքստոցը սեփական ժողովուրդների անպատրաստությունն է։ Լավ, իսկ ինչպե՞ս պետք է նախապատրաստեն ժողովուրդներին նախագահներն ու նախարարները։ Որքա՞ն ժամանակ է նախատեսվում այդ գործողության համար, երբ կարգավորմամբ …

կարդալ ավելին

Հակամարտության քաղաքական քարտեզը

10.03.2006

Միխայիլ Սերգեեւիչ Գորբաչովն ասում է, թե այն ժամանակ Ղարաբաղի անջատումն արդարացված է եղել, բայց չի ասում, թե Ղարաբաղն այն ժամանակ անջատելու փոխարեն, ինչո՞ւ էր մեկ միլիարդ տալիս եւ ո՞ւմ էր պատրաստվում տալ։ Ադրբեջանի նախկին նախագահներից մեկը՝ Այազ Մութալիբովը, մեղադրում է իր հայրենակիցներին, այսինքն՝ իր տեղում նստած մարդուն, Ղարաբաղի հետ ուղղակիորեն չբանակցելու համար։ Նա մտահոգ է, …

կարդալ ավելին

Հետաձգման անսպառ ռեսուրս

05.03.2006

Ոչ ոք զարմացավ, որ փետրվարի 10-11-ին Ֆրանսիայում տեղի ունեցած բանակցություններն անցան ապարդյուն։ Կարծում եմ, ոչ ոք պատրանքներ չունի, որ առաջիկայում եւս բանակցություններն արդյունք են տալու, եթե իհարկե դրանք կայանան։ Համանախագահների լավատեսությունը «ճիշտ ժամանակ» նպատակահարմարությամբ էր պայմանավորված, այլ նախադրյալներ չկային։ Համանախագահները «հարմար վախտ» սկզբունքով փորձում էին սեղանի շուրջ բերել երկու երկրների ղեկավարներին՝ միամտաբար կարծելով, որ վերջիններն …

կարդալ ավելին

Պինգ-պոնգ պատի հետ

24.02.2006

Երեք օր առաջ լրացավ ղարաբաղյան շարժման տասնութ տարին։ Ավելի պատկերավոր բան չեմ կարող ասել, քան այն, որ դա իմ կյանքի մոտավորապես 45 տոկոսն է։ Քսաներեքամյա երիտասարդիս համար շարժումը սկսվել էր մեծ ոգեւորությամբ։ Դա արդարության հասնելու մի ճանապարհ էր, որն ուղեկցվում էր ազատության վայելքով։ Հետո եկավ անկախությունը։ Հետո հաղթանակներ եղան ռազմաճակատներում։ Հետո Ղարաբաղը Հայաստանի փաստացի մասը …

կարդալ ավելին

Հազար ու մի պատճառ

18.02.2006

Փետրվարի 10-11-ին Ռամբույեում տեղի ունեցած բանակցություններից հետո փորձում եմ տեղեկություն ստանալ Քոչարյան-Ալիեւ հանդիպման արդյունքի մասին։ Մտնում եմ Regnum գործակալության էջը՝ կասկածելով, թե կիրակի օրով որեւէ նորություն կլինի։ Բարեբախտաբար գտնում եմ երկու նորություն։ Ժամը տասնմեկին թողարկվել է «Քոչարյանն ու Ալիեւը չկարողացան պայմանավորվել։ Բանակցությունները կշարունակվեն Վաշինգտոնում» վերնագիրը կրող լուրը, իսկ 12-ն անց քսանհինգ թողարկված լուրի վերնագիրն ավելի …

կարդալ ավելին

Չմոտեցող խաղաղություն

10.02.2006

Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում տեղի ունեցող հանդիպումներն ավելի ու ավելի անհետաքրքիր են դառնում։ Անհետաքրքիր, ինչպես ֆուտբոլային այն խաղը, որի հաշիվը նախապես գիտես, կամ այն կինոֆիլմը, որի սյուժեն քեզ արդեն պատմել են։ Զարմանալու, զայրանալու, տարակուսելու, երկմտելու ոչ մի առիթ չեն տալիս այդ հանդիպումները, որովհետեւ, ինչպես բազմիցս ասել են հայ, ռուս, ադրբեջանցի եւ այլ ազգերի …

կարդալ ավելին

Երկու Եվրոպա

04.02.2006

Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային հանձնաժողովի հայտարարությանը ծանոթանալիս, ինձանից անկախ բացականչեցի` «Վախ, արա, հորս արեւ» բառերը։ Ինձ համար ոչ հոգեհարազատ այս բառապաշարն արտաբերվեց ոչ թե զարմանքից եւ ոչ իսկ զայրույթից, այլ անսպասելի հարվածից, որ ստանում է նշյալ բառապաշարը կրող պատանին կամ երիտասարդն իր հասակակցից եւ «Վախ, արա, հորս արեւ»-ն օգտագործում է պատասխանի համար ժամանակ շահելու պարզ ու …

կարդալ ավելին

Հեռացող խաղաղություն

27.01.2006

«Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» հնագույն ճշմարտությունը, որն աքսիոմատիկ անառարկելիությամբ նշանակել է հավասարակշռությամբ կայունության պահպանում, կարծես այնքան էլ չի արդարանում։ Չի արդարանում ոչ այն պատճառով, որ ուժեղի վրա չեն հարձակվում, այլ որովհետեւ խաղաղությունը պատերազմի հականիշը չէ։ Եթե շրջենք հնագույն ճշմարտությունը, ասածս միանգամայն պարզ կդառնա, որովհետեւ անհեթեթություն կլինի ասել, թե «Պատրաստվում ես պատերազմի, ուրեմն խաղաղություն ես …

կարդալ ավելին

Հարստությունս կորչի, մարդկությունս չկորչի

27.01.2006

Ապրում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Տունը գտնվում է Գանձասարի վանքի դիմացի բլրի վրա։ Գանձասարը ցույց տալով՝ Երվանդ դային ասում է. «Աստծու ճամփա պահող եմ։ Այ, էն խաչին մատաղ, Աստծու էն նստվածքին մատաղ, Աստծու էն անունին մատաղ, ես առանց Աստված, առանց Աստված ես հաց չեմ ուտում»,- հետո շրջվելով իր արհեստանոցի կողմը` ավելացնում է. «Մին էլ …

կարդալ ավելին

Տոնածառի հանդես առանց Ղարաբաղի

22.01.2006

Ամանորի գիշերն, անցնող տարվա վերջին րոպեներին նախագահները սովորաբար դիմում են իրենց ժողովուրդներին։ Դա կոչվում է ամանորի շնորհավորական ուղերձ, որով երկրի ղեկավարն ամփոփում է անցնող տարվա ձեռքբերումներն ու սկսվող տարվա համար հուսադրող խոստումներ տալիս։ 2005 թվականի դեկտեմբերի 31-ին Ռոբերտ Քոչարյանի ուղերձը լսելիս, զարմանքով նկատեցի, որ Հայաստանի նախագահը ոչ մի խոսք չասաց ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի մասին։ …

կարդալ ավելին

Արմատ եւ սաղարթ

21.01.2006

Տոհմիկ մարտակերտցի այս մարդը տարիներ շարունակ շրջանում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել։ Ավելի քան տասը տարի խմբագրել է շրջանային թերթն ու ռադիոհաղորդումները։ Աշխատանքային հարուստ կենսագրություն ունեցող Սլավա Մոսունցն ասում է, թե ինքն իրեն, իր ժողովրդին, իր շրջանն ավելի լավ ճանաչել է պատերազմի տարիներին։ Իսկ երբ տեղահանությունից հետո մարտակերտցիները բռնել են գաղթի երկար ճանապարհը, նրան համակել է …

կարդալ ավելին

Սխալ ցնցումներ

16.01.2006

Նոր տարվա առաջին իրադարձությունը «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աշխատակիցների հետ պատահած դժբախտ դեպքն էր, որի գլխավոր դերակատարը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար, բանաստեղծ Հովիկ Հովեյանն է՝ իր, եթե չեմ սխալվում, թավջութակահար որդու հետ։ Դեպքի մանրամասները ներկայացվել են հանրությանը, ինչից դատելով կարելի է եզրակացնել, որ «ՀԷՑ» ընկերության «բիրտ» էլեկտրիկները ոչ միայն անջատել են նախարարի շենքի լույսը, այլեւ հարձակվել …

կարդալ ավելին

Ինչն է լավ եւ ինչն է վատ

31.12.2005

Երբ գալիս է Նոր տարին, մենք մտածում ենք, որ պետք է ձեռք բերել տոնական անհրաժեշտ աքսեսուարները, այսինքն՝ պարագաները, որոնք կզարդարեն մեր սեղանը եւ կզարմացնեն տոնական առիթով տնից տուն թափառող մեր ազգականներին, բարեկամներին ու ծանոթներին։ 1965 թվականից ի վեր, ինչ ես կամ այս աշխարհում, միշտ ականատես եմ եղել այն ունայն եռուզեռին, որը նախորդել է Նոր տարվան …

կարդալ ավելին

Մոմենտ եւ զանգված

23.12.2005

Երեք Արամ, մեկ Վազգեն. մեկ Արշակ ու մեկ Արտաշ, երկու Ստեփան, մի Վիկտոր դարձան ազգի դիրեկտոր։ Ոչ տնօրեն, ոչ էլ պետ, այլ ուղիներ ցուցանող. դարձան այսպես դիրեկտոր կես Շավարշ ու կես Ալբերտ։ Մեկը մեկին տվեց ուս, ազգն էր, սակայն, շատ անուս, չուներ թասիբ ու նամուս, բայց պահում էր իրեն կույս։ Դուրս չէր գալիս, չէր ցցվում …

կարդալ ավելին

Լուսահոգի հայ հասարակությունը

18.12.2005

Օջախի վրա մեծ կաթսայի մեջ քլթքլթում էր խաշլաման։ Տան շեմին մի խումբ տղամարդիկ հերթով լվացվում էին ու մի կողմ քաշվելով` մի-մի հատ ծխում։ Տան ներսում կանանց անկանոն շարժում էր՝ սեղանն էին բարձում տարատեսակ խորտիկներով եւ ուտեստներով։ Մի տղամարդ դուրս եկավ, ասաց՝ դե եկեք, եկեք։ Տղամարդիկ շարքով նստեցին սեղանի երկու կողմը դրված իշոտնուկներին։ Հոգեհացը սկսվեց։ Սեղանի …

կարդալ ավելին

Հեղափոխության ուրվականը

10.12.2005

Թող չորս գնդապետ տանեն Համլետին, որպես զինվորի, եւ ցույցի դնեն մի բեմի վրա. Եթե նա ապրեր, եւ փորձի դրվեր, Հավանական է, որ մեծ թագավոր կհանդիսանար։ Շեքսպիր, «Համլետ» «Մեր աշխարհում այդժամ բազում արտասովոր բաներ եղան, բայց քչերն էին դառնում Աստծուն ու ապաշխարում»։ Միջնադարի մեր պատմիչներից որեւէ մեկի մոտ նման տողեր կարդալիս դժվար թե պատկերացնենք, թե արտասովոր …

կարդալ ավելին

Մեղավորները պետք է պատժվեն

04.12.2005

Ղարաբաղում հետաքրքիր մարդկանց պակաս չի զգացվում։ Ցանկացած մարդու հետ զրույցի բռնվելիս կարող ես այնպիսի կերպարներ հայտնագործել, որպիսիք ստեղծելու համար ամենահմուտ վիպասաններն անգամ մեծ ջանք ու ժամանակ կծախսեին։ Նրանց մտքերը շատ կտրուկ են, հումորը` շատ յուրօրինակ՝ հաճախ լուրջ խոսքից չտարբերվող, իսկ երկխոսություններն ավելի շատ նման են մենախոսության։ Տիկին Ամալյային կամ, ինչպես Մարտակերտում են նրան կոչում՝ Ամալյա …

կարդալ ավելին