Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Գրեթե խարմսաբար

03.12.2005

Անցած տարի պատվերով մի գործ թարգմանելիս դեմ առա «էվոլյուցիա» շատ հայտնի բառին ու որոշեցի դա էլ անպայման թարգմանել, քանի որ պատվիրատուն գործն ինձ էր վստահել ու ինձ էր տվել պատվերը։ Բառարան բացելն իմաստ չուներ։ Առանց բացելու էլ գիտեի, որ այնտեղ «էվոլյուցիայի» դիմաց նույն բառն է գրած լինելու։ Ու չնայած պատվիրատուն դժվար թե բողոքեր էվոլյուցիան էվոլյուցիա …

կարդալ ավելին

Տոն, որ միշտ մեզ հետ չէ

25.11.2005

Նոյեմբերի 27-ի հանրաքվեին մնացել է երեք օր։ Երեք օր հետո կավարտվի ամիսներ տեւած այն աղմուկը, որ կոչվում է սահմանադրության փոփոխությունների առաջարկվող նախագծի հանրաքվեի նախապատրաստություն։ Երեք օր անց մենք անշուշտ կունենանք ոչ թե փոփոխված, այլ նոր սահմանադրություն։ Ազգային ժողովը պետական տոների մասին օրենքում փոփոխություններ կատարելով՝ Հուլիսի 5-ը կդարձնի Նոյեմբերի 27։ Ամառային արձակուրդի շրջանից մի տոն աշնանային …

կարդալ ավելին

Երկ քաղաքացիության մասին

18.11.2005

Ինձ երբեմն հարցնում են, թե ինչո՞ւ չեմ գրում սահմանադրական փոփոխությունների առաջարկվող նախագծի խնդրահարույց այս կամ այն կետի մասին։ Ասում եմ՝ սահմանադրության մասին ես առհասարակ չեմ գրում։ Հարցնողները վկայակոչում են իմ վերջին հոդվածները։ Ես պնդում եմ, որ սահմանադրության մասին որեւէ տող չեմ գրել։ Նրանք համառում են, թե, օրինակ, երկքաղաքացիությունը կարեւոր հարց է, եւ հաստատ չարժե հանուն …

կարդալ ավելին

Այնտեղ, ինչպես այստեղ -2

16.11.2005

Նոյեմբերի 7-ին արդեն ակնհայտ էր հետընտրական տարբերությունների բացակայությունը։ Իշխանությունները տոնում էին իրենց հաղթանակը, իսկ ընդդիմությունը պատրաստվում էր քաղաքական նոր գործողությունների։ Այս դեպքում ավելի շատ են հարեւան երկու պետությունների ընդդիմությունների վարքի նմանությունները։ Ինչպես այստեղ, այնտեղ էլ ընդդիմությունը՝ ընտրությունների չարաղետ արդյունքները լսելով, ոտքի է հանում ժողովրդին։ Ահագին մարդ է հավաքվում։ Հետո նրանց տուն են ուղարկում՝ ասելով, թե …

կարդալ ավելին

Հարցեր են, չէ՞, առաջանում

11.11.2005

Երբ մեր իշխանամետ հեռուստաընկերությունները մի հանձնարարություն են ստանում, փորձում են այնքան ջանադրաբար կատարել այն, որ ծնողներից գերազանցիկ լինելու հրահանգ ունեցող աշակերտի պես փչացնում են ամեն ինչ։ Հա, դասը գիտեն, ոչինչ բաց չեն թողնում, բայց հրահանգը կատարելու ջանադրանքն այնպես է սեպում գրիչը թղթին, որ այդ ուժգին շփումից տեղ-տեղ ծակեր են առաջանում։ Ահա այսպես էլ մեր իշխանամետ …

կարդալ ավելին

Մենախոսություն աղմուկի մեջ

10.11.2005

Աշնանային օրացույցում, իրարից ոչ մեծ հեռավորության վրա կա երկու օր, որոնք սերտորեն առնչվում են միմյանց։ Առաջինը շատերին քաջ հայտնի նոյեմբերի յոթն է՝ հոկտեմբերյան հեղափոխության կամ, ինչպես հիմա են ասում, հեղաշրջման օրը։ Երկրորդը, որ, ցավոք, մարդկանց շատ նեղ շրջանակի է հայտնի, հոկտեմբերի երեսունն է՝ Քաղբանտարկյալի օրը։ Երկու օրերի կապը բացատրելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա, սակայն այսօր, …

կարդալ ավելին

Հինավուրց երկրի առավոտը

05.11.2005

Որքան ավելի է մոտենում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, այնքան ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ բնակչության շրջանում անցկացվելիք այդ հարցումն, ըստ էության, քաղաքական միջոցառում է եւ ոչ մի կապ չունի պետական շինարարության հետ։ Ես այսպես եմ կարծում, քանի որ թե իշխանությունները եւ թե ընդդիմությունները, որոնք՝ չնայած միավորվելու բոլոր ջանքերին ու հավաստիացումներին, կարեւոր պահերին միշտ հոգնակի …

կարդալ ավելին

Այնտեղ` ինչպես այստեղ

05.11.2005

Ժամանակ առ ժամանակ մեր քաղաքական գործիչներից ոմանք կարծիք են հայտնում, թե մենք եւ մեր հարեւան (հակառակորդ) ադրբեջանցիներն անհամատեղելի ենք։ Մարդու եւ մարդու, ազգի եւ ազգի անհամատեղելիությունը մեծ դժվարությամբ հասկանալով, մի կերպ կարելի է պատկերացնել, որ անհամատեղելի են, ասենք, հայերն ու նորվեգացիները, բայց հայերի եւ ադրբեջանցիների, հայերի ու նախկին ԽՍՀՄ ժողովուրդներից մեկն ու մեկի անհամատեղելիությունը խելքի …

կարդալ ավելին

Նատյուրմորտ բողկով

29.10.2005

Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ նոյեմբերի 27-ից հետո գալու է նոյեմբերի 28-ը, իսկ դրան հաջորդելու են մյուս օրերը։ Այսինքն՝ նոր թվարկություն չի սկսվելու, եւ չի լինելու այն, ինչ եղավ Ջրհեղեղից հետո։ Նոյեմբերի 27-ը պարզապես լինելու է իշխանությունների կազմակերպած եւս մեկ միջոցառում՝ հար եւ նման միասնության շուրջպարին կամ Էրեբունի-Երեւան տոնակատարությանը, որոնցից առաջինն ուղղված է …

կարդալ ավելին

Ազգային կոկտեյլ

21.10.2005

Մի քանի օր առաջ ես պատահաբար գտա տարիներ շարունակ ինձ տանջող «Ո՞րն է ազգայինը» հարցի պատասխանը։ Գիտե՞ք՝ ինչպես։ Դե, փորձեք գուշակել։ Մատենադարանո՞ւմ՝ ոչ։ Պատմության թանգարանո՞ւմ՝ դարձյալ ոչ։ Չարենցի գործերո՞ւմ՝ ոչ եւ ոչ։ Երեք օր առաջ պատահաբար ընկերս ինձ հրավիրեց «Էրգիր» ռեստորան, եւ այդ նկուղում ես գտա «ազգայինը»։ Ուրեմն դա մի երկար կամարակապ նկուղ է, որի …

կարդալ ավելին

Օգտագործիր այն, ինչ որ կա

21.10.2005

Մարդկանց մեծամասնությունը երբեք չի նկատում ամբողջ եղածը։ Կյանքից անցնում են` միշտ ուրիշ բան փնտրելով, գոյությունից անցնում են՝ համոզված, որ իրենց նպատակը, իրենց ուզածը մի հեռավոր տեղ է՝ չնայած, որ իրենց շուրջն է այն ամենը, ինչի կարիքն ունեն նպատակին հասնելու համար։ Չինական հեքիաթից «Մեղրի 1» բարեգործական հասարակական կազմակերպությունը Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության հատկացրած դրամաշնորհով եւ …

կարդալ ավելին

Սպասիր, գալիս եմ

16.10.2005

Այն օրվանից, ինչ սկսվել է սահմանադրության փոփոխությունների գործընթացը, ես համառորեն նորացված սահմանադրությանն «այո» ասելու պատճառներ եմ փնտրում։ Այն, որ նոր սահմանադրությամբ մեր երկիրը եւս մեկ կարեւոր քայլ է կատարում դեպի Եվրոպա, բավական ծանրակշիռ պատճառ է, բայց արդյոք բավարա՞ր է հարավկովկասյան մեր երկրից արվելիք անվարժ այդ քայլը, երբ մեր մնացած բոլոր քայլերը հակառակ ուղղությամբ են տանում։ …

կարդալ ավելին

Մեղրին՝ ձգողության կենտրոն

16.10.2005

Մեղրին Հայաստանի Հանրապետության ամենահարավային շրջանն է: Թեեւ այն մեծ չէ՝ ընդամենը 644 քառակուսի կիլոմետր, բայց ունի կլիմայական գրեթե բոլոր գոտիները՝ չոր մերձարեւադարձայինից մինչեւ ալպյան մարգագետիններ։ Բնակավայրերը տեղաբաշխված են 600-2000 մ ընկած բարձրություններում: Շրջանի 12.200 բնակիչների մեծ մասը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում՝ հատկապես այգեգործության։ Մեղրին հայտնի է իր քաղցրահամ ու արեւաբույր մրգերով: Նուռը, թուզն ու արքայախնձորը …

կարդալ ավելին

Հաղթենք մեր հաղթած պատերազմը

09.10.2005

Վերջերս Ղարաբաղում շրջանային մասշտաբի մի պաշտոնյայի, ով նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր է, հարցրի՝ ի՞նչ է լինելու Ղարաբաղի հարցը։ «Ամեն ինչ եղած ա,- շատ խրոխտ պատասխանեց ժողովրդի ընտրյալը։ -Թորքն էլ գիտի, որ ամեն ինչ վերջացած ա»։ Մարդն, անշուշտ, խոսում էր պատերազմի եւ դրա՝ մեզ համար շահեկան արդյունքի մասին, ես, սակայն, հարցնում էի ոչ պատերազմի, ոչ …

կարդալ ավելին

Շքեղ սանրվածքով ցնցոտիավոր տիկին

02.10.2005

Պատկերացնո՞ւմ եք։ Չեք պատկերացնում։ Մի պահ պատկերացրեք, ասենք, բարձրաստիճան պաշտոնյայի մի տիկնոջ, ով դուրս է գալիս գեղեցկության էլիտար սրահներից մեկից եւ անմիջապես գրավում ձեր ուշադրությունը։ Ոչ, ոչ իր գեղեցկությամբ եւ ոչ իսկ ինքնատիպ սանրվածքով։ Ախր պատկերացնելու բան չէ։ Լավ, փորձեմ նկարագրել։ Ուրեմն դուրս է գալիս գեղեցկության էլիտար սրահից գեղեցիկ, յուրօրինակ սանրվածքով, հմտորեն արված դիմահարդարանքով, իսկ …

կարդալ ավելին

Ճկուն & բարբարոս

27.09.2005

Ոչ հեռավոր անցյալում լիարժեք բանաստեղծ համարվելու համար պետք էր գոնե հայրենասիրական մի քանի բանաստեղծություն կամ մի քանի շարք գրած լինեիր։ Դրա համար բազմաթիվ առիթներ կային՝ Մայիսի 1-ը, Նոյեմբերի 7-ը, Նոյեմբերի 29-ը։ Ավելի ուշ առիթ դարձավ նաեւ Ապրիլի 24-ը։ Եվ հիմա, եթե բացենք 50-60-70-ական թվականների չափածոյագործ հեղինակների ժողովածուները, հայրենասիրական բազմաթիվ ստեղծագործություններ կգտնենք, որոնք նվիրված են մեծ …

կարդալ ավելին

Ի՞նչ եմ ուզում դառնալ

20.09.2005

Ճամփեզրին կանգնած կնոջը տեղ տվեցինք մեքենայում։ Գնում էր գյուղ։ (Տեղանունները հատուկ չեմ նշում, որովհետեւ ամեն տեղ նույնն է)։ Ասում է՝ արդեն քանի տարի ընտանիքով Ռուսաստանում են ապրում։ Ասում եմ՝ բա ինչո՞ւ այստեղ չեք ապրում։ Ասում է՝ չենք ուզում։ Ասում եմ՝ բա էս գյուղերում ո՞վ պիտի ապրի։ Ասում է՝ ով Ռուսաստանում չի կարում ապրի, թող նա …

կարդալ ավելին

Վերջը չի երեւում

08.09.2005

Արդեն մեկ տարի ամեն շաբաթ ես գրում եմ «168 ԺԱՄ» շաբաթաթերթի համար, եւ արդեն մեկ տարի ամեն շաբաթ լսում եմ նույն հարցը. «Որտեղի՞ց ես թեմա գտնում»: Ասել, թե հեշտ է ամեն շաբաթ հետաքրքիր թեմա գտնելը, սխալ կլինի, ավելի ճիշտ` կլինի սուտ, բայց նաեւ ասել, թե մեր շուրջը հետաքրքիր թեմաների պակաս է զգացվում, նույնպես ճիշտ չի …

կարդալ ավելին

Գեղեցիկ է Հայրենիքը +

07.09.2005

Քանի որ մոտենում է սեպտեմբերի մեկը եւ քանի որ իմ մտքում դեռ թարմ են ամառային արձակուրդի տպավորությունները, եւ քանի որ վաղ մանկությունից հայտնի է, որ արձակուրդից ուսումնական նոր տարի ցատկելու լավագույն ձեւն ազատ թեմայով շարադրություն գրելն է, ես որոշեցի այս անգամ գրել մեր Հայրենիքի գեղեցկության մասին, ավելի ճիշտ, որոշեցի շարունակել նախորդ համարում սկսած եւ ինչ-որ …

կարդալ ավելին

Գեղեցիկ է մեր Հայրենիքը

07.09.2005

Հանգստացողների կյանքից ինչ-որ բան պատմելը դժվար թե հետաքրքիր լինի, որովհետեւ Տաուշի մարզում չկա արեւոտ ծովափ, չկան տարաշխարհիկ բարեր ու ռեստորաններ, հանգստի ու ժամանցի սովորականից տարբեր վայրեր։ Այսինքն՝ վերջիններն առհասարակ չկան, իսկ նախավերջինները սահմանափակվում են քեբաբ-խորոված, «Շանթ» պաղպաղակ, ֆանտա-կոլա ու նման անհետաքրքիր բաներով։ Իսկ շուկայական հարաբերություններն այստեղ առկա են պղտոր պարունակությամբ «Պարզ լիճ» անունով ջրային մի …

կարդալ ավելին