Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

«Տհաճ» նախադեպ

28.03.2007

Նորաբակ համայնքի ղեկավարի ընտրությունը, որն անցել էր բազում խախտումներով, մարտի 14-ին, ի վերջո, հանգուցալուծվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում (դատավոր Ա. Պետրոսյան)։ Քվեաթերթիկների լրացուցիչ հաշվարկից հետո դատարանը յոթ ձայնի առավելությամբ Նորաբակի գյուղապետ է ճանաչել Վազգեն Ասատրյանին։ Ըստ օրենքի՝ դատարանի վճռի հրապարակումից անմիջապես հետո մարզպետարանը նրան պետք է ներկայացներ համայնքին, սակայն ընտրյալ գյուղապետը մինչ օրս …

կարդալ ավելին

Չընտրություն

23.03.2007

Սկիզբը՝ նախորդ երկու համարներում Նախաձեռնվելիք իշխանափոխությունը նման չէր լինելու «Հոկտեմբերի 27»-ին։ Ավանդական կուսակցության ինձ ծանոթ շարքայիններն ասում էին, որ գործողության ժամանակ արյուն չի լինելու, որ ամենաշատը կարող է մեկ զոհ լինել։ Պիտի անցներ ժամանակ, ու ես պիտի հասկանայի, որ այդ մեկ զոհը հենց «Հոկտեմբերի 27»-ի գլխավոր թիրախն էր լինելու։ 1994 կամ 95 թվականին, հիմա լավ …

կարդալ ավելին

Չընտրություն

16.03.2007

Սկիզբը՝ նախորդ երկու համարներում 1988-ից մինչեւ 90 թվականն ընկած ժամանակահատվածում գրեթե հարյուրամյա ազգային կուսակցությունը՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը հպարտանում է Հայաստանի առաջին անկախ հանրապետության հիմնադիրը լինելու պատմական փաստով, բայց ոչ մի կերպ չի ճանաչում դրա անկման ու տարածքների կորստի գործում իր ունեցած հսկայական բաժինը, երկյուղով ու թերահավատությամբ էր նայում ղարաբաղյան շարժման մեջ անկախականության աստիճանաբար գերակշռող …

կարդալ ավելին

Մայիսյան ընտրությունների մոդելը

15.03.2007

Նորաբակի բնակիչները շարունակում են պայքարը։ Մարտի 4-ին տեղի ունեցած ընտրությունից հետո նրանք ընտրությունն անվավեր ճանաչելու հայցով դիմել են Վարդենիսի առաջին ատյանի դատարան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վեբ-կայքում (http://www.elections.am/index.phpգgo=depart_info&tec=23) PDF ֆորմատով տեղադրված ցուցակներն ուսումնասիրելիս պարզվեց, որ համայնքի ղեկավարի թեկնածու Արտակ Կարապետյանն իսկապես չի բնակվել Նորաբակում։ 54851 համարի դիմաց նշված Արտակ Սամվելի Կարապետյանը բնակվում է Վարդենիս քաղաքի Բարեկամության …

կարդալ ավելին

Չընտրություն

10.03.2007

Սկիզբը՝  նախորդ համարում 1994-ի մայիսին կնքված հրադադարից հետո Հայաստանում պետք է սկսվեր պետականության շինարարության երկրորդ փուլը։ Առաջինը սկսվել էր 1990-ին Գերագույն խորհրդի ընտրություններով, Անկախության հռչակագրի ընդունմամբ, որին էլ հաջորդեցին անկախության հանրաքվեն ու նախագահի առաջին ընտրությունը։ Սրանք ընտրական միջոցառումներ էին, որոնք կատարվում էին իսկապես համաժողովրդական քվեարկությամբ եւ չունեին ստվերոտ կողմեր։ Ոչ ոք չէր կասկածում, որ 90-ին՝ …

կարդալ ավելին

Նորաբակյան վոտչինա

10.03.2007

Անցած շաբաթ գրել էինք Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունից առաջ ստեղծված իրավիճակի մասին։ Մեր կանխատեսումներն իրականացան եւ գյուղապետի ընտրությունը Նորաբակում անցավ բազմաթիվ խախտումներով։ Սակայն, մինչեւ ընտրության արդյունքը ներկայացնելը, տեղական ինքնակառավարման այս մարմնի պատմությունը սկսենք մի քիչ ավելի հեռվից։ Հանգուցյալ Սամվել Կարապետյանը տասներեք տարի եղել է Նորաբակի գյուղապետ՝ չորս անգամ երեք տարի ժամկետով ստանձնել …

կարդալ ավելին

Չընտրություն

03.03.2007

Վազգեն Մանուկյանն այսօր հավանաբար կհայտարարի առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու իր որոշման մասին, եւ դա կնշանավորի տեր-պետրոսյանական էպոխայի ավարտը։ Ի՞նչ կապ կա Վազգեն Մանուկյանի հնարավոր հայտարարության եւ ինը տարի առաջ հրաժարական տված Տեր-Պետրոսյանի էպոխայի միջեւ, դժվար չէ կռահել, եթե խնդիրը դիտարկվի քաղաքական համակարգերի համատեքստում։ 1991-ին Հայաստանի անկախության հռչակումով եւ ազատական իշխանության ձեւավորումով Հայաստանում ստեղծվեց քաղաքական մի …

կարդալ ավելին

Նորաբակի ինքնավար հանրապետություն

03.03.2007

Գալիք կիրակի՝ մարտի 4-ին, Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է լինելու։ Անցած տարվա նոյեմբերին մահացել է գյուղապետ Սամվել Կարապետյանն, ով այդ պաշտոնը զբաղեցրել է տասներեք տարի։ «Աստված ողորմի իրեն,- ասում է Նորաբակի բնակիչ, 54-ամյա Ռոբերտ Ավագյանը, ով փախստական է Գետաշենից։ -Մահացած մարդու մասին վատ բան չենք ուզում ասել, բայց պետք է այնպես …

կարդալ ավելին

Պուճուր բանիկներ

28.02.2007

Կիրակի երեկոյան Հ1-ը մի ռեպորտաժ էր ցուցադրում, որի հեղինակը խոսում էր Արարատյան դաշտավայրում մայրական կաթի մեջ հայտնաբերված թույնի մասին։ Ըստ լրագրողի, թույնը մայրական կաթ կարող էր թափանցած լինել գյուղատնտեսության մեջ ոչ ճիշտ թունաքիմիկատներ օգտագործելու հետեւանքով։ Խնդրի վերաբերյալ իրենց կարծիքն էին հայտնում ոլորտի մասնագետները։ Հետո էկրանին հայտնվեց բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն ու ասաց, որ իրենք ստուգել …

կարդալ ավելին

Հարցեր

18.02.2007

Ներքաղաքական արդի իրավիճակում, երբ բոլորը պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, դժվար, նույնիսկ անհնար է կողմնորոշվել՝ ո՞ւմ եւ ինչի՞ համար քվեարկել։ Բոլորը, կարծես թե, ամեն ինչի մասին խոսում են, բայց ոչինչ չեն ասում, որովհետեւ խոսելու համար ոչ միայն լեզու է պետք, այլ նաեւ՝ միտք, ինչը, ժողովրդական լեզվով ասած, քչություն է անում։ Բայց գուցե այդ միտքը կա, …

կարդալ ավելին

Օլիգարխիա

09.02.2007

Քիչ առաջ բառարանում ստուգեցի «օլիգարխիա» բառի բացատրությունը։ Դպրոցի հասարակագիտության դասից այդպես էլ հիշում էի. «ռեժիմ, որտեղ իշխանությունը պատկանում է մարդկանց նեղ շրջանակի»։ Բառի ստուգաբանության առիթն ամենեւին էլ մոտեցող խորհրդարանական ընտրությունները չեն, թեեւ կարող էին լինել, այլ, որքան էլ տարօրինակ թվա, Հայաստանի գրողների միության` անցած կիրակի անցկացրած, հեռուստամարաթոնը, որի ընթացքում հավաքվել է 140 հազար ԱՄՆ դոլար՝ …

կարդալ ավելին

Սպառազինությունների մրցավազք

03.02.2007

Ազգային մեր բանակի հիմնադրման տասնհինգամյակն, անշուշտ, փառավոր ու մեծ տոն է։ Այն պետք էր նշել հանդիսավորությամբ, ինչը եւ արվեց։ Բայց մեզանում հանդիսավորությունը հաճախ լինում է ինքնանպատակ եւ շփոթմունք է առաջացնում։ Նշելով Ազգային բանակի հիմնադրման տարեդարձը՝ ի՞նչ պատգամ էինք ուզում փոխանցել մեր հասարակությանը։ Այն, որ մեր բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում, մենք լսում ենք արդեն շուրջ տասը …

կարդալ ավելին

Խիզախ հայը՝ Հրանտ Դինք

28.01.2007

Հունվարի 19-ին, երեկոյան ժամը հինգին մոտ Օգյուն Սամաստ անունով 16-ամյա թուրք տղան սպանեց Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր, թուրքահայ հանրահայտ գործիչ Հրանտ Դինքին։ 16-ամյա պատանու այս հանցագործությունը կարելի էր պատահականություն կամ սխալմունք համարել, եթե վերջին երեք տարում Դինքը հայտնված չլիներ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Իսկ նա հանրահայտ էր դարձել մի պարզ պատճառով, որ փորձել էր հակադրվել …

կարդալ ավելին

Ատամները հաց ուտելու համար են

28.01.2007

Այս կինը Սվետլանա Առուստամովան է։ Փախստական է, Բաքվից։ Նրա տնից երեւում է Նորաբակ գյուղի գերեզմանոցը, որտեղ միայն նոր շիրմաթմբեր են՝ առանց հուշաքարերի, որոշ դեպքերում` անգամ առանց անունների։ «Մեր գերեզմանները մնացել են այնտեղ, ուր մենք այլեւս երբեք չենք գնա,- ասում է Սվետլանան ու արտասվում։ -Էս տեսակ կյանք կլինի՞, ծանր պահերին անգամ հարազատներիդ գերեզմանի մոտ չես կարող …

կարդալ ավելին

Առանց մարդու

21.01.2007

«…Չի կարելի չարձանագրել, որ «անհատների պետության» մեջ «կառավարող անհատների» կողմից «բոլոր անհատների» համար «զբաղվածության դիֆերենցված բազմազանություն» ստեղծելու այս ծրագրում հետին պլան են մղված ինչպես ներքին՝ սոցիալական, այնպես էլ միջազգային ինտեգրացիոն բաղադրիչները»։ Եթե Հայաստանի որեւէ գյուղի բնակիչ՝ ինձ դնելով քաղաքացու եւ դեռ ավելին՝ քաղաքաբնակ լրագրողի տեղ, խնդրի մեկնաբանել այս նախադասությունը, ես (հորս արեւ) քարկապ կընկնեմ։ Քարկապ …

կարդալ ավելին

Բուդալիտետ

17.01.2007

Անցած տարի Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին բոլորը՝ ում տուն գնում էիր կամ ով հյուր էր գալիս քեզ, բողոքում էին խոզի բդի առատ առկայությունից։ «Ո՜ւֆֆ, հոգնել ենք արդեն, հեչ ուտել չի լինում» հառաչանքով բոլորն ասում էին, թե գալ տարին դիմավորելու են առանց բդի։ Շատերն անգամ գիտականորեն էին ապացուցում դրա վնասակարությունը, մյուսները խոսում էին գեղագիտական անպատշաճության …

կարդալ ավելին

Մուրացկանը

29.12.2006

Առավոտվա առաջին ժամերին մետրոյի վագոններում քիչ մարդ է լինում: Ես սիրում եմ հենց այդ ժամերին գնալ աշխատանքի, որովհետեւ չեմ սիրում մարդկային ամբոխ, հրմշտոց, եւ, կարելի է ասել, զզվում եմ օծանելիքի ու քրտինքի միացյալ բույրից: Շուտ եմ գնում նաեւ այն պատճառով, որ սիրում եմ առաջին սուրճը խմել գրասենյակում, քանի դեռ գործընկերներս չեն եկել, ու քանի դեռ …

կարդալ ավելին

Լրագրով փաթաթած երեք ձուկ

23.12.2006

Այս մարդը Սամվել Մովսիսյանն է։ Շուտով նա հիսուն տարեկան կդառնա, բայց այդպես էլ երբեք չի ունենա ի՛ր տունը, ուր պիտի մարդավայել կերպով ապրեր կնոջ ու երեք զավակի հետ։ Սամվելը փախստական է։ 1992-ին թողնելով իր երկհարկանի տունն ու տնամերձ այգին, չհասցնելով վերցնել ամենաանհրաժեշտ իրերն անգամ` մի կերպ փրկել է իր, կնոջ, դստեր կյանքն ու, երկար ճամփա …

կարդալ ավելին

Լեզվաբանների հացը

16.12.2006

Շուտով, ամենամոտ ապագայում, VIP միջազգային տերմինը որպես հայերեն բառ կմտնի բացատրական բառարանների մեջ եւ բնականաբար չի նշանակի այն, ինչ նշանակում է այդ երեք հատիկ տառի միացությունը: VIP հապավումն իրականում բացվում է այսպես՝ very important person, այսինքն՝ «շատ կարեւոր անձ»: Բայց մեզ մոտ սրա ճիշտ բացատրությունը գտնելու համար լեզվաբանները ստիպված են լինելու երկար մտածել, խորհրդատվության համար …

կարդալ ավելին

Հիմար դանիացին

13.12.2006

Թեեւ հայ ժողովրդի ինտելեկտի մասին աշխարհում լեգենդներ են շրջում, բայց դա ամենեւին չի խանգարում, որ մեր Հանրապետությունը գոնե ժամանակավորապես մնա առանց օրհներգի կամ, ինչպես որոշ թերթեր են գրում, անցումային օրհներգով։ Հիմնի նորացման հարցին մի քանի անգամ անդրադարձել եմ, եւ հիմա չեմ ուզում կրկնել նախկին հոդվածներում արտահայտած մտքերս, բայց՝ գայթակղությանը չդիմանալով, չեմ կարող չասել, որ Հայաստանում …

կարդալ ավելին