Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Ճգնաժամի մեր բաժինը

25.12.2009

Ավարտվող տարվա հիմնական բնութագիրը տնտեսական ճգնաժամն է: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Այն այս կամ այն տեսանկյունից վերաբերում է նաեւ մեզ: Հետեւաբար բարդ չէ ենթադրելը, որ 2009-ը ամփոփելու բոլոր տեքստերում ամենակիրառական հասկացությունը ճգնաժամն է լինելու: Հենց ճգնաժամի վրա են դուրս գրվելու տնտեսական ձախողումները: ՀՆԱ-ի երկնիշ անկումից մինչեւ պետբյուջեի թերակատարումը: Արդարանալու այս հնարավորությունը մեր կառավարությունը ձեռքից բաց չի …

կարդալ ավելին

Դեդեկտիվի հրավեր

11.07.2009

«Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ն 2007 թվականին անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր է կնքել քաղաքացի Արուսյակ Պետրոսյանի հետ, համաձայն որի՝ պարտավորվել է Փ. Բուզանդի 13-21 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի յոթերորդ հարկից 66 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակարան վաճառել։ Գնորդը «Նարեկ Շելթերին» որպես կանխավճար տվել է ամբողջ գումարը՝ 50.853.000 դրամ։ Մի այլ պայմանագրով քաղաքացին «Նարեկ Շելթերին» է վճարել 13.869.000 …

կարդալ ավելին

Երեսունյոթը

11.06.2009

Ոչ, սիրելի ընթերցող, սա պատմական ակնարկ չէ ստալինյան բռնապետության շրջանի մասին, եւ վերնագիրը ոչ թե այդ բռնությունների ամենադժնի թվականն է, այլ Երեւանի կենտրոնից վտարված ու մինչ օրս որեւէ տեղ մշտական ապաստան չգտած քաղաքացիների քանակը։ Բուզանդի եւ Արամի փողոցների երեսունյոթ բնակիչներ մայիսի 31-ին էլ չմասնակցեցին Երեւանի ավագանու ընտրություններին, թեեւ վտարված այս մարդկանց համար չափազանց կարեւոր էր …

կարդալ ավելին

Խոր հատակում, տիղմերի մեջ

06.04.2008

Շաբաթ օրը «168 Ժամ» թերթում կարդացի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի «Մահ կամ իշխանություն» հոդվածը, որն, ըստ իս, կարող է ծավալուն բանավեճի առարկա դառնալ, եթե, իհարկե, չնկատենք հեղինակի այն խոստովանությունը, թե ինքն ընդամենը մեկուկես անգամ է եղել Ազատության հրապարակում: Քաղաքական այդ գործընթացին հպանցիկ հետեւած մարդուն եւ ոչ բազմաթիվ այլոց համոզելու ոչինչ չունեմ եւ ասեմ, որ թշնամանք ու …

կարդալ ավելին

Երկուսը՝ մեկի մեջ

09.11.2007

Անցած կիրակի հանրային հեռուստաընկերության հաղորդած ամենակարեւոր նյութը GOLD պետհամարանիշների աճուրդային վաճառքի լուսաբանումն էր։ Հարկատուներիս միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերության եթերն, ավելի քան հինգ րոպե, զբաղված էր այդ «դարակազմիկ» իրադարձության մեկնաբանությամբ։ Աճուրդավարի մուրճիկը թխկթխկում էր, մասնակիցները բարձրացնում էին գինը… մի խոսքով՝ իսկական Սոթբի։ Վաճառված ամենաթանկ GOLD պետհամարանիշի (թվերը հիմա չեմ հիշում եւ կարեւոր էլ չէ) գինը հասավ 1.650.000 …

կարդալ ավելին

Վարկանիշի վարկանիշը

04.11.2007

Վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական վերադասավորումներն առավել քան լայն դաշտ պիտի ապահովեին սոցիոլոգիա գիտության համար։ Սոցիոլոգներն օր ու գիշեր պիտի հաշվեին ու հաշվարկեին, թե հասարակական գիտակցությունն ի՞նչ տատանումներ է ունենում առաջին նախագահի հայտնությունից հետո, թե այդ հայտնությամբ ի՞նչ չափով են արժեւորվում եւ որքա՞ն են արժեզրկվում քաղաքական խաղի մյուս դերակատարները։ Մի խոսքով, հասարակական կարծիքի «խուզարկուները» շատ …

կարդալ ավելին

Վիրտուալ սամիզդատի դարաշրջանը

28.10.2007

Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթից հետո Քոչարյանի չուշացած պատասխանն առավել քան ճշգրիտ նկարագրում էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ բոլոր բաղադրիչներով։ Գործող նախագահն իբր ցավով ասում էր, թե պետականության խորհրդանիշ համարվող Տեր-Պետրոսյանն այդ ելույթով դառնում է շարքային ընդդիմություն։ Քոչարյանի սույն «մտահոգությունն» ըմբռնելու համար նախ հասկանանք, թե ի՞նչ է նշանակում՝ «շարքային ընդդիմություն»: «Շարքային ընդդիմություն» ասելով, չեմ կարծում, թե …

կարդալ ավելին

Ազատ նախագա՞հ, թե՞ ֆորպոստ մենեջեր

20.10.2007

Ինչ ուզում եք՝ ասեք, ես սորոսյան հեղափոխություններին չեմ հավատում։ Ես չեմ հավատում, որ մեկն՝ ինչքան էլ հարուստ լինի, կարող է կառավարել մարդկանց (բազմությունների) իղձերը։ Գուցե օգնի, աջակցի, ասենք, ցուցարարներին բուլկի բաժանի, բայց հեղափոխություն առաջացնել չի կարող, եթե չկա դրա ներքին պահանջը։ Դրսի ուժի ազդեցության մասին խոսակցությունները չափազանցված են, եթե չասեմ՝ անհիմն։ Դրսի ուժի մասին խոսակցությունները …

կարդալ ավելին

Փակե՞լ, թե՞ խլացնել

13.10.2007

Գործող իշխանությունները որ խելք ունենային, հենց վաղը կվերացնեին հեռուստատեսությունների ու ռադիոների վրա սահմանված վերահսկողությունն ու թույլ կտային քննարկումներ ծավալել՝ նախագահական ընտրություններին ընդառաջ։ Միանգամից ասեմ՝ վախենալու բան չկա, անգամ օգտակար է գործող իշխանությունների համար։ Վախենալու բան չկա, որովհետեւ ընդդիմությունը՝ տարբեր տրամաչափի գործիչներով, այդ առիթը կօգտագործի ոչ թե գործող իշխանության հետ, ըստ էության, բանավեճի մեջ մտնելու նպատակով, …

կարդալ ավելին

Չիմանար՝ ուրիշ

06.10.2007

Մի երեսուն-երեսունհինգ տարի առաջ էր։ Մեր ազգականներից մեկին փողոցում կռվի մասնակցելու համար բռնել էին։ Երիտասարդ, տաքարյուն ուսանողները՝ մի քիչ գինով, իրենց հասակակիցների հետ կռվի մեջ էին մտել, դանակ էր «ֆռռացել», արյուն էր թափվել։ Միլիցիոներներն արագ դեպքի վայր էին հասել ու «հակամարտող» երկու կողմերին էլ տարել քաղմաս։ Մեր ազգի հեղինակավոր ու ազդեցիկ մեծերն՝ ամեն կապ ու …

կարդալ ավելին

Կերենի անցյալն ու ապագան

03.10.2007

«Քաղաքագետները թող նայեն այս ամենի քաղաքական ենթատեքստը, ես գիտնական եմ, եւ սա ինձ համար հնագիտական, պատմական, արվեստաբանական արժեք ունի»,- ասում է հնագետ Արտակ Գնունին։ Ստեփանակերտում այսօր ցուցադրվում է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղի դամբարանադաշտում Գնունու եւ երկրաբան Գագիկ Խաչատրյանի մոտ մեկուկես տարվա պեղումների արդյունքը։ Եղջերափող գավաթներ, քրեղաններ, կենդանակերպ սափորներ, զենք ու զրահի կտորներ, որոնք …

կարդալ ավելին

Սրբազան ստատուս-քվո կամ «վա՜յ, լվացքս»

28.09.2007

Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության կայքէջում երկու օր առաջ մի վերնագիր կար. «Էքսպերտ։ ՀՀՇ-ի երկրորդ գալստյանը Հայաստանը չի դիմանա»։ Մկնիկով չխկացրի այս վերնագրի վրա, ասի՝ համ տեսնեմ էքսպերտն ո՞վ է, համ էլ իմանամ, թե ինչո՞ւ չի դիմանա։ Էքսպերտը քաղաքական գիտությունների դոկտոր, «Արարատ» գիտառազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն էր, չդիմանալու պատճառը՝ սրճարանային խոսակցության պատառիկ։ Թե իբր գիտեք, …

կարդալ ավելին

Դետալն ու գլոբալը

21.09.2007

Զարմանալի մի հատկություն ունի հայ մարդը. շատ է սիրում իր երեխաներին։ «Ապրում ենք էրեխեքի համար», «Աշխատում ենք էրեխեքի համար» արտահայտությունները կարելի է լսել ամենուր։ Եվ այնքան հաստատ է «էրեխու» հանդեպ սերը, որ կասկած էլ չի առաջանում, թե մարդն ինչո՞ւ ինքն իր համար չի ապրում։ «Էրեխու» հանդեպ ունեցած անսահման սիրով են բացատրվում շատ ու շատ երեւույթներ, …

կարդալ ավելին

Լավագույն նվերը փողն է, լավագույն ներդրումը՝ տնտեսականը

17.09.2007

Օրեր առաջ մի խումբ սփյուռքահայեր, մի քանի արվեստագետ եւ մշակույթի ոլորտի մի դյուժին ներկայացուցիչ Կամերային երաժշտության տանը վերջին հրաժեշտն էին տալիս նկարիչ Մարկոս Գրիգորյանին։ Տխուր այդ արարողության ժամանակ վերապրում էի նկարչի հետ իմ ունեցած սակավ ու կարճատեւ հանդիպումները, որոնց ընթացքում մարդու եւ արվեստագետի հմայքից զատ զգացել էի նաեւ հանիրավի մերժվածի վիրավորանքն ու ցավը։ 1992-93 թվականներին, …

կարդալ ավելին

Սափրագլուխների գենետիկան

14.09.2007

– Որտեղի՞ց հայտնվեցին էս հաստավիզ սափրագլուխները,- հարցնում էր մի օր մեկն՝ ասելով, թե առաջ նրանք չէին երեւում։ Եթե դրանք ծնվել են վերջին տասնհինգ տարում, ուրեմն պիտի առավելագույնը տասնհինգ տարեկան պատանիներ լինեին։ Եթե ծնվել են ավելի վաղ, ուրեմն նրանց ծնողներն էլ, ըստ գենետիկայի օրենքի, պիտի հաստավիզ ու սափրագլուխ լինեին։ Բայց հարց տվողն ասում է՝ առաջ չկային, …

կարդալ ավելին

Լռության ուխտի էստաֆետը

06.09.2007

Հինգ տարի առաջ բոլորին թվում էր, թե նախագահի ընտրություններին մասնակցելով՝ հաղթելու որոշակի շանս ունեն, իսկ չհաղթելու դեպքում մասնակցելն էլ պակաս պատվաբեր չէր։ Եվ դրա համար Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը չէին կարողանում կիսել այդ շանսը, ու փոխարենը միասնանալու, մարտի էին գնում առանձին-առանձին՝ չհաղթելու դեպքում գլխավոր ընդդիմադիրի տիտղոսն ընդունելու համար։ Իսկ ինչպես գիտեք, օդին վ պոլե …

կարդալ ավելին

Ապացուցել անապացուցելին

01.09.2007

Արդեն մոտ չորս ամիս ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան, նախկին արտգործնախարար, ՀՀՇ վարչության նախկին նախագահ Ալեքսանդր Արզումանյանը կալանավորված է։ Նրա գործով զբաղվող Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների առջեւ երկու խնդիր է դրված։ Առաջին՝ ապացուցել, որ Արզումանյանը զբաղվել է անօրինական ճանապարհով ստացված փողերի լվացմամբ։ Երկրորդ՝ առաջինն ապացուցելով՝ ապացուցել, որ քաղաքական հարուստ կենսագրություն եւ ընդդիմադրի անթաքույց կեցվածք ունեցող …

կարդալ ավելին

Մարգինալության հարկ

24.08.2007

Մի անգամ մտածում էի, թե Coca-Cola-ի ինչի՞ն է պետք գովազդը, չէ՞ որ ապրանքը հիմնավորապես հաստատված է համաշխարհային շուկայում։ Ամերիկայից Եվրոպա, Ասիայից Աֆրիկա ու Ավստրալիա՝ մեծուփոքր ամեն ոք գիտե զովացուցիչ այդ ըմպելիքը։ Նույնն է նաեւ Pepsi-ի դեպքում. եւ՛ ճանաչված է, եւ՛ հաստատված, բայց ահռելի գումար է ծախսում գովազդի համար։ Իրար հե՞տ են մրցում. դժվար թե, քանի …

կարդալ ավելին

Հասկացողին՝ մեկ, անհասկացողին՝ հազար ու մեկ

19.07.2007

Քաղաքական արձակուրդին նախորդող օրերին (արձակուրդ, որից հետո մեծ թափով սկսվելու է նախագահական ընտրապայքարը) տարբեր տեղերից կարծիքներ հնչեցին Հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձի մասին։ Մի կողմից՝ իշխանությունը՝ Գառնիկ Իսագուլյանի միջոցով, մյուս կողմից՝ ընդդիմությունը՝ Վազգեն Մանուկյանի, քննարկեցին մի վարկած, որն ըստ էության գոյություն չունի։ Երկու դեպքում էլ ակնհայտ էր անհանգստությունն ու տագնապը, որն անհիմն չէ։ …

կարդալ ավելին

Մահ կամ արժանապատվություն

15.07.2007

Նախորդ հոդվածում խոստացել էի ներկայացնել զանգվածային լրատվության միջոցների ազատության համար պայքարի մեթոդներն ու մարտավարությունը, բայց մինչեւ դրան անցնելը չեմ կարող չանդրադառնալ մի հինավուրց կուսակցության ընկերներից ու ընկերուհիներից արտանետված ճռռոցներին, որոնք, վստահ եմ, ենթադրում եք, վերաբերում են միայն եւ անպայման հայոց ազգային ու պետական արժանապատվությանը։ «Մի երկիր, որը փորձում է արժանապատվությամբ ուղղել իր ողնաշարը, երկիր, որն …

կարդալ ավելին