Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Բոլոր սպանություններից ամենակարեւորը

13.05.2005

Ապրիլի 14-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը մի սահմռկեցուցիչ թիվ էր հրապարակել, որն, ամենայն հավանականությամբ, վերցված է ոստիկանության տեղեկագրերից։ Ապրիլ ամսվա առաջին տասներկու օրվա ընթացքում մեր երկրում կատարվել է ինքնասպանության 17 փորձ։ Նրանց մի մասն է փրկվել, մյուսները հասցրել են վճիռն ի կատար ածել։ Որեւէ քաղաքակիրթ երկրի մամուլում այս թվի ի հայտ գալը եթե լուրջ ցնցումներ չառաջացներ, …

կարդալ ավելին

Կարողանանք ներել

12.05.2005

Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի մահն ու հոգեհանգիստը, ինչն անցած շաբաթվա ընթացքում անընդհատ մնում էր համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, հետաքրքիր մտորումների առիթ եղավ։ Նախ՝ բավական շատ խոսվեց Խորհրդային Կայսրության վերջին եւ ճակատագրական տասնամյակի մասին եւ ընդգծվեց Հռոմի պապի դերն այդ կայսրության թուլացման ու փլուզման գործում։ Ապա՝ այդ ամենի վերհիշումն անցած մեկուկես տարում նախկին ԽՍՀՄ տարածքում ընթացող …

կարդալ ավելին

Դրսից ֆինանսավորվող հակահեղափոխություն

12.05.2005

Ճակատագրի բերումով մեր ժողովրդի զգալի մասն ապրում է հայրենի բնաշխարհից դուրս։ Ոմանց կարծիքով՝ սա ողբերգություն է, մյուսներն այն համարում են առավելություն։ Ողբերգություն համարողներն այն կապում են նախորդ դարասկզբի իրադարձությունների եւ դրանց արդյունքում բնաշխարհիկ տարածքների կորստյան հետ։ Առավելություն համարողների փաստարկներն ավելի պրագմատիկ են։ Նրանք գտնում են, որ դրսում լինելով՝ մենք ավելի շատ հնարավորություն ունենք մեծ քաղաքականության …

կարդալ ավելին

Սիրելի Բրիջիդ Բարդո

12.05.2005

Անկեղծ ասած, երբեւէ մտքովս չէր անցել, թե օրերից մի օր ստիպված կլինեմ նամակ գրել Ձեզ, հատկապես, որ վաղուց արդեն դուրս եմ եկել այն տարիքից, երբ կինոսավանի սերերին երկու բառ գրելու ցանկությունը մի կերպ հաղթահարվում էր հասցեի անգիտությամբ։ Հիմա էլ, ճիշտն ասած, չգիտեմ Ձեր հասցեն, բայց անափ վրդովմունքս, ես կասեի, նույնիսկ՝ զայրույթս, ստիպում են գրիչ վերցնել …

կարդալ ավելին

Կյանքի հույս

12.05.2005

Սկսվել է Ավագ շաբաթը, եւ 1700-ամյա քրիստոնյա մեր ժողովրդի համար Հիսուս Քրիստոսի Հարությունը պետք է լիներ սկսվող շաբաթվա ամենակարեւոր իրադարձությունը։ Որովհետեւ Քրիստոսը չարչարվեց, խաչվեց, մեռավ ու հարություն առավ, որ մարդն ապրի։ Եվ Քրիստոսի հարությունը կյանքի հույս դարձավ։ Բայց մեր 1700-ամյա քրիստոնյա ժողովուրդը, որ վերջին տարիներին միայն սկսել է առողջապահական նպատակներով պաս պահել, հարության նախօրեին ամենեւին …

կարդալ ավելին

«Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում»

12.05.2005

Մի քանի օր առաջ տեղեկություն տարածվեց, որ Ջավախքի հայությունը բազմամարդ հանրահավաքներ է անցկացրել՝ Վրաստանի իշխանություններից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու Ախալքալաքից դուրս չբերել ռուսական ռազմական բազաները։ Տարօրինակ այս զուգադրությունն ինձ հիշեցրեց մասնավոր բուհերի երբեմն-երբեմն թերթերում հանդիպող հայտարարությունները, որոնք դիմորդներին ուսանելու են հրավիրում, օրինակ, «Հայգուշակ» համալսարանի ստոմատոլոգիայի, գինեկոլոգիայի եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետներում։ Ի՞նչ կապ կարող է լինել …

կարդալ ավելին

Անդրանիկաբար ապրելու հմայքը

12.05.2005

Զարմանալու բաները շատանում են կյանքում եւ տրանսպորտում, թերթերում եւ բարձր պաշտոնյաների ելույթներում, հեռուստատեսությամբ եւ եթերի մյուս անկյուններում։ Եվ այդ բաներն, անկեղծ ասած, ինձ մոտ երբեմն անձի երկվություն են առաջացնում։ Ու ինձ մեկ-մեկ թվում է, թե ես Հովհաննես Գալաջյանն եմ, բայց ոչ այն պատճառով, որ «Ուժն է ծնում իրավունք», այլ որովհետեւ զարմանալու բաները գնալով շատանում ու …

կարդալ ավելին

Զանգված եւ մոմենտ

10.05.2005

Երբ հերթական անգամ գալիս է գարունը, Հայաստանում բողբոջում է իշխանափոխությունը։ Սա մի ծառ է, որ ստացվել է կառավարող վերնախավի անպատասխանատվության եւ կառավարվող ժողովրդի անտարբերության պատվաստումից։ Եվ երբ Հայոց աշխարհում հերթական անգամ գալիս է գարունը եւ երբ բողբոջում է իշխանափոխության ծառը, տարբեր կողմերից թռչուններ ու զեռուններ են գալիս եւ դաշինք կազմած կամ առանձին-առանձին երգում սահմանադրական կարգի …

կարդալ ավելին

Ուռա՜, չենք բնակեցնում

10.05.2005

Պատկերացնենք մի պահ, որ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը գնացել է ազատագրված տարածքներ եւ տեսել հոծ բնակեցված, լավ ապրող բնակավայրեր, որոնք այդպիսին են դարձել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կառավարությունների, հասարակական կազմակերպությունների եւ Սփյուռքի կազմակերպված ջանքերի շնորհիվ։ Այսինքն՝ պատկերացնենք, որ մոտ 4000 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով այդ տարածքներում ապրում է ոչ թե 23.000 վերաբնակ, այլ՝ 123.000։ Ի՞նչ պիտի …

կարդալ ավելին

Թամանյա՞նը, Չարե՞նցը, թե՞ Թումանյանը

07.05.2005

Նախորդ համարի «Նառուշիլովկա» վերնագրված հոդվածիս արձագանքներից ամենահետաքրքիրը նախկին լրագրող Գեւորգ Աբրահամյանի զանգն էր։ -Ապեր,- ասում է,- կարդացի, լավ էր, բայց կողմնապահություն ես արել, բա «PRESS» նշանով ավտոնե՞րը։ Դա կողմնապահություն չէր, պարզապես մոռացել էի, ինչի համար խնդրում եմ ընթերցողների ներողամտությունը։ Սա իսկապես համեղ պատառ է, եւ մոռանալը մեղք է։ Ուրեմն, մթերային խանութին է մոտենում «PRESS» նշանով …

կարդալ ավելին

Նառուշիլովկա

07.05.2005

Անցած շաբաթ երեւանցիների ուշադրության կենտրոնում հայտնվեց մի ավտովթար, որը կարող էր արտառոց չթվալ, եթե դրա հեղինակը չլիներ մեր քաղաքում շրջող տասնյակ HUMMER-ներից մեկը։ Եվ եթե ավտովթարի հեղինակն այդ հսկա ավտոմեքենան չլիներ, գուցե հիմա պարզ լիներ, թե ով է եղել վարորդը, ում մեղքով է եղել ավտովթարը եւ ում մեղքով են զոհվել անմեղ մարդիկ։ Այս հանգամանքները դեռ …

կարդալ ավելին

Ապրելու պահը

07.05.2005

1998 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր երկրորդ ժամկետի 16-րդ ամսում հրաժարական տվեց։ Նախագահի հրաժարականի գլխավոր եւ միակ մոտիվը «Ղարաբաղ-Ադրբեջան» հակամարտության կարգավորման սկզբունքն էր։ 1997-ի սեպտեմբերյան ասուլիսով եւ դրան հաջորդած «Պատերազմ, թե՞ խաղաղություն։ Լրջանալու պահը» ծավալուն հոդվածով առաջին նախագահը հանրությանը ներկայացրել էր իր սկզբունքային դիրքորոշումը՝ պատմական եւ տրամաբանական փաստերով ապացուցելով, որ …

կարդալ ավելին

Կոմպլեմենտարիզմի մահակը

07.05.2005

Որեւէ բան գրելիս ընթերցողին սովորաբար տեքստը կարդալու բանալիներ են տալիս։ Ես էլ հիմա պետք է բացատրեմ վերնագիրը կազմող բառերի իմաստը, որ այս մշուշոտ աշխարհում պարզ լինի, թե ինչն ինչի մասին է։ Ուրեմն՝ կոմպլեմենտարիզմը քաղաքականության, ավելի ճիշտ՝ արտաքին քաղաքականության մի ձեւ է, որը հատուկ է որոշակի քաղաքականություն իրականացնելուց խուսափող պետությանը։ Իսկ որեւէ պետություն խուսափում է որոշակի …

կարդալ ավելին

Ձախորդության կանխավարկած

07.05.2005

Ինչպես բնության մեջ, հասարակության մեջ եւս չկա հավասարություն։ Կան հարուստներ եւ աղքատներ, կան խելոքներ ու ախմախներ, կան հաջողակներ ու անհաջողակներ եւ, վերջապես, կան մարդիկ, ում կարելի է կոչել անբախտ։ Սրա հականիշը ոչ հարուստն է, ոչ խելոքը, ոչ էլ հաջողակը։ Եթե աղքատը հույս ունի, թե մի օր կհարստանա կամ, համենայնդեպս, ջանք է թափում հարստանալու, բայց այդ …

կարդալ ավելին

Մինչեւ առաջին աքլորականչ

06.05.2005

Նոր տարին եկավ սովորականի նման, ոչնչով տարբեր՝ անցյալում եկած ու գնացած նոր տարիներից։ Նույն եռուզեռն էր, նույն ունայնությունը՝ սեղանների ճոխությամբ ու սրտերի դատարկությամբ։ Առանցքայինը դարձյալ խոզի բուդն էր, ամենակարեւոր ատրիբուդը (ներեցեք, ատրիբուտը), որն իր կարմրաոսկեգույն տապակվածքով փորձում էր կոտրել ընդհանուր գորշությունը։ Երկար տարիներ Ռուսաստանում ապրած ընկերս բացակայությունից հետո առաջին Նոր տարին այստեղ անցկացնելով զարմացել էր, …

կարդալ ավելին

Անպայման սառույցով

04.05.2005

Մանուկ հասակում ծնողներս ինձ զգուշացնում էին չկարդալ պատերին գրված բառերը, որովհետեւ դրանք շատ հաճախ անպարկեշտ էին եւ չէին համապատասխանում սովետական մանուկների դաստիարակության նորմերին: Դե, ես էլ չէի կարդում, կամ այնպես էի կարդում, որ ոչ ոք չտեսներ: Համենայնդեպս, այդ ժամանակներից մնացած բարդույթ է, թե ինչ. հիմա կարդում եմ ամեն ինչ, որ գրված է ամեն տեղ: Կանգառի …

կարդալ ավելին

Վճռական միակ ֆորպոստը

04.05.2005

Խորհրդային բանակում ծառայելիս ամենից շատ չէի սիրում պոստ գնալ` ոչ թե որ ցուրտ կամ խոնավ եղանակ էր, ոչ թե որ ձանձրալի էր մթության մեջ մենակ քայլելը, այլ որ պահակություն անելը ստեղծագործական ոչ մի տարր չէր պարունակում: Օրապահ լինել էլ չէի սիրում, բայց հերթապահության այդ ձեւը գերադասում էի զինյալ պահակությունից: Ծառայության այս տեսակն էլ առանձնապես աչքի …

կարդալ ավելին