Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Որբի գլուխ

27.08.2005

Տարիներ շարունակ մազերս կտրելիս մտածում էի, թե որտե՞ղ եւ ինչպե՞ս են վարսավիրները ձեռք բերում իրենց մասնագիտությունը։ Միայն նայելով, անշուշտ, կարելի է ստանալ տեսական գիտելիքներ, իսկ գործնական փորձառությունը կապված է առանձին անհատների գլուխների հետ, եւ մի անզգուշությունը կամ մի փոքրիկ սխալը կարող է ճակատագրական լինել թե հաճախորդի եւ թե վարպետության ճանապարհ բռնած աշակերտի համար։ Երբեմն փորձում …

կարդալ ավելին

Կանխամիտում

27.08.2005

Երբ քննադատում ես իշխանություններին, նրանք երբեք չեն ասում` եկեք, մեր փոխարեն կառավարեք։ Նրանք արհամարհում են, քննադատությունը մատնում անուշադրության, որովհետեւ իշխանության հիմնասյունն ինքնավստահությունն է՝ քողարկված գաղտնիքի մշուշով՝ իբր մենք մի բան ենք անում, որ ոչ ոք չի տեսնում ու չի հասկանում, թե իբր ժամանակ կանցնի ու մարդիկ կզգան, որ քննադատությունը հանիրավի էր։ «Ի՞նչ է իշխանությունը» հարցին …

կարդալ ավելին

Ճակատամարտի տեղն ու ժամը

27.08.2005

Այս օրերին ամեն ինչից ավելի մարդկանց ուշադրության կենտրոնում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններն են։ Դիմորդ ունեցողները տագնապած ու անհանգիստ են, նրանց բարեկամներն ու ծանոթները՝ հետաքրքրասեր։ Ամեն հարց տրվում է, ամեն թեմա քննարկվում, բացի կարեւոր մեկից՝ ինչո՞ւ են մեր պատանի բարեկամները դիմում համալսարաններ եւ ի՞նչ են իրականում ուզում դառնալ։ Տղաների՝ բանակից ազատվելու եւ աղջիկների՝ օժիտում դիպլոմ …

կարդալ ավելին

Տեղ արեւի տակ

27.08.2005

Նոր Հայաստանի քաղաքական կարճ պատմության մեջ հրաժարականի ինձ հայտնի միակ դեպքը Լեւոն Տեր-Պետրոսյանինն է՝ իր թիմակիցներով։ Սա քաղաքական մի արարք էր, որը դեռեւս չի ենթարկվել անհրաժեշտ վերլուծության եւ չի ստացել պատշաճ գնահատական՝ իր դրական ու բացասական կողմերով։ Հրաժարականի այլ դեպքեր էլ կան, բայց դրանք ուշադրության արժանի չեն, քանի որ ոչ թե քաղաքական են, այլ՝ բարոյական …

կարդալ ավելին

Սովետի չկտրվող պորտալարը

03.08.2005

«ԱրմենՏելի» մենատիրությունն ու այդ շրջանում նրա վարած գովազդային քաղաքականությունն ինձ Սովետն էին հիշեցնում։ Հուսալի կապի խոստումներն՝ անհույս խզման պայմաններում, կամ լավագույնն ընտրելու առաջարկները նույնն էին, ինչ խորհրդային տարիների «խպՑՈռՑպ րՈՎՏսպՑՈՎՌ ԸֆՐՏՒսՏՑՈ» կոչը, հրամանը կամ գուցեեւ գովազդը, երբ անծայրածիր խորհրդային երկրում «Աէրոֆլոտից» բացի այլ ծառայություն չկար։ «Վիվա Սելլի» հայտնությունը մեր երկրում հեղափոխություն էր։ Ոչ այնքան մեծ, …

կարդալ ավելին

Մեք քաղաքի լավը

20.07.2005

Մեծ քաղաքի լավն այն է, որ մի ծայրից մյուսը գնալիս կարող ես ավտոբուսում գիրք կարդալ, կամ աչքի անցկացնել օրվա թերթերը, որոնք ոչ մի լավ բան չեն գրում, կամ այն, ինչ գրում են, դժվար է լավ անվանել։ – Ի՞նչ կա էդ թերթերի մեջ, որ աչքերդ փչացնում ես,- հարցնում է ավտոբուսում կողքիս նստած մարդն ու արհամարհաբար գլուխը …

կարդալ ավելին

Կորչի հեղափոխությունը, կեցցե սահմանադրությունը

19.07.2005

1995 թվականի հուլիսին ես կողմ քվեարկեցի Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրությանը։ Չնայած համընդհանուր դժգոհությանն ու Սահմանադրության ՀՀՇ-ական նախագիծը խոտանելու ձգտումներին, երբ շատերն՝ իմանալով, ավելի շատերը՝ չիմանալով, դեմ էին խոսում եւ ի վերջո դեմ էլ քվեարկեցին, ես դրեցի իմ հավանության նշանը։ Ինչո՞ւ, արդյո՞ք այդ Սահմանադրությունն ինձ դուր էր գալիս, արդյո՞ք դրա բոլոր դրույթներն էին խոստանում կայուն քաղաքական …

կարդալ ավելին

Կախվածի տանը պարանից չեն խոսում

03.07.2005

Երբ Կարլ Մարքսը՝ կրոնի մասին խոսելիս, ասում էր, թե դա օփիում է ժողովրդի համար, ամենեւին նկատի չուներ թմրամոլությունը, քանի որ Մարքսի ժամանակներում այն ընդամենը դեղամիջոց էր, որն օգտագործվում էր հիվանդի ցավերը հանգստացնելու համար։ Այսինքն, Մարքսը՝ կրոնն օփիում անվանելով, ոչ թե քննադատում էր, այլ տալիս դրա խաղաղարար, հանգստավետ ու մխիթարիչ նշանակության ձեւակերպումը։ Բժշկության մեջ թմրամիջոցներն օգտագործվում …

կարդալ ավելին

Ինչո՞ւ Պավլիկը

03.07.2005

Հիմա լավ չեմ հիշում՝ ռո՞ւս հեղինակ էր, թե՞ եվրոպացի, հիշում եմ, պատմվածք էր, որի հերոսն ամեն օր բացում էր լրագրերն ու վախենում, որ պիտի կարդա իր մահվան լուրը։ Հեղինակն ընդհանրացնում էր՝ լրագրերն արձանագրում են մեռնող իրականությունը։ Մեր դեպքում այս ընդհանրացումն առավել քան ճշգրիտ է, որովհետեւ մենք ամեն օր թերթերը բացելով առիթ ունենք ծանոթանալու մեռնող բարոյականության, …

կարդալ ավելին

«Նաղդ վիռուչկա»

03.07.2005

Առավոտ կանուխ հսկա սուպեր մարկետում ծխախոտ գնել չի հաջողվում ոչ այն պատճառով, որ ծխախոտ չկա կամ իմ ուզածը չկա, այլ որովհետեւ վաճառողը մանր չունի, որ, ասենք, հինգ հարյուր դրամի դիմաց տա մի տուփ «Չեստերֆիլդ» եւ հարյուր հիսուն դրամ։ «Գնացեք մանրեք»,- ասում է վաճառողուհին։ Գնում եմ հարեւան բաժնում մանրելու, պարզվում է՝ այնտեղ էլ չկա։ Ասում եմ՝ …

կարդալ ավելին

Վլադիմիր Կազիմիրովը՝ հաշտության առանցք

27.06.2005

Ընթերցողը հավանաբար կհիշի, որ ամիսներ առաջ Հայաստանի Ազգային ժողովում Ղարաբաղյան հարցի լսումներին հրավիրված ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովին, «անցանկալի» պահվածքի համար, հայ պատգամավորներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մի լավ արհամարհեցին՝ դիվանագետին թողնելով մինչեւիսկ առանց բարեւի։ Ազգային ժողովում Կազիմիրովի ունեցած ելույթից հետո ազատագրված տարածքների պաշտպանության կազմակերպության նախագահ Ժիրայր Սեֆիլյանը կարծիք էր հայտնել, թե ռուս …

կարդալ ավելին

Անցյալ ժամանակով

27.06.2005

Հետո, երբ իմացավ նրանց հայ լինելն, ուզում էր հյութերի փողը հետ տալ կամ հյութ հյուրասիրել, բայց հանդիպելով դիմադրության, մյուս կողմից էլ՝ ինձ տեսնելով, սկսեց պատմել մի բան, որն առաջին հերթին նպատակ ուներ ցուցադրելու տեղի հայերի դերն ու նշանակությունը։ «Այստեղ հայերու ձեռքն ամեն բիզնեսներ կար, բայց հիմա բան մըն ալ չկա։ Հայերը, որ կային աստեղը, ամենեն …

կարդալ ավելին

Մարդու համար

26.06.2005

Վերջապես։ Վերջապես ես իմացա Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիյանգ Նգուեմա Մբասոգոյի ծննդյան օրը։ Ավելի ճիշտ՝ մոտավոր օրը։ Եվ այսուհետեւ այդ օրը, եթե անգամ հնարավորություն չունենամ Հասարակածային Գվինեա մեկնելու եւ պարոն Մբասոգոյին անձամբ շնորհավորելու, ապա անպայման հեռագիր կուղարկեմ եւ ընկերներիս նեղ շրջանակում մի-մի թաս օղիով կնշեմ նրա ծնունդը։ Որովհետեւ դա մեզ համար ամենակարեւոր օրերից մեկն է։ …

կարդալ ավելին

Վաղամեռիկ եղբոր ծնունդը

09.06.2005

Մայիսի 28-ին պարեցինք։ Այսինքն՝ ոչ թե պարեցինք, այլ պարեցին նրանք, ովքեր չհասցրին հասկանալ տարօրինակ այդ միջոցառման իմաստը, կամ նրանք, ովքեր լավ էլ հասկանում էին, բայց սովոր են ամեն ինչին մատների արանքով նայելու, կամ նրանք, ովքեր հավատում են, որ այդ շուրջպարով մենք ավելի երջանիկ կդառնանք ու մեր կյանքն՝ ավելի բարեկեցիկ, կամ նրանք, ովքեր հայրենասիրության միջից քաշել …

կարդալ ավելին

Ինչի՞ց է սկսվում Հայրենիքը

01.06.2005

Խորհրդային մեր մանկության տարիներին մեզ սովորեցնում էին, թե Հայրենիքը սկսվում է այբբենարանի ներսի նկարից։ Որքան էլ դա գեղեցիկ հնչեր, ցավալիորեն այդ նկարը չէր համապատասխանում շրջապատող իրականությանը։ Եվ այդպես՝ շփոթվելով, մենք չէինք իմանում, թե ինչից է սկսվում Հայրենիքը։ Ավելի ուշ, բայց նույն խորհրդային տարիներին, այդ երկրի բանակում մեզ ասում էին, թե Հայրենիքը սկսվում է այն պոստից, …

կարդալ ավելին

Ներսում եւ դրսում

31.05.2005

Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցի լայնամասշտաբ նշանավորումից մոտ երկու շաբաթ անց Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորած ուխտավորների խմբի հետ առիթ ունեցա լինելու Երուսաղեմում։ Տպավորություններս Երուսաղեմից, Իսրայելից ու Պաղեստինից բավական շատ են, բազմազան ու հակասական։ Կարծում եմ, առաջիկայում դրանց անդրադառնալու առիթ կլինի։ Հիմա ավելի շատ ուզում եմ կենտրոնանալ Հոլոքոսթի թանգարանի վրա, որի ցուցադրությունը ճնշող էր, միաժամանակ՝ ցնցող։ Նացիզմի …

կարդալ ավելին

Մարդու մը սթորին

22.05.2005

Ֆիլմի վերնագիրն արդեն մտածել էի։ Ընդհանրապես վերնագիրն ամենակարեւորն է՝ դրանից է սկսվում ընթերցողի, դիտողի, ունկնդրի նախատրամադրվածությունը։ Մտածում էի այսպես էլ կոչել՝ «Հպարտության հոգսը»։ Ֆիլմն անգլերեն պիտի թարգմանվեր, չգիտեմ՝ անգլերենով ո՞նց կհնչեր, բայց հայերենով, կարծես, վատ չէր։ Եթե մեր հաղթանակներով հպարտանում ենք, պետք է նաեւ դրա հոգսը զգանք, իսկ եթե հոգսը չենք զգում, հպարտությունը դառնում է …

կարդալ ավելին

Պատերազմի սկիզբն ու ավարտը

13.05.2005

Հայտարարված պատերազմները սկսվում են մի օր, որը հետո պատմության դասագրքերում նշվում է որպես սկիզբ։ Չհայտարարված պատերազմները սկիզբ չունեն։ Լինում են սահմանային միջադեպեր, փոքր կամ մեծ բախումներ, եւ ոչ ոք հաստատ չի կարող ասել, թե դրանցից հատկապես ո՞րն է այդ պատերազմի սկիզբը։ Ժամանակակից բառապաշարում նման պատերազմները պատերազմ էլ չեն կոչվում։ Դրանք հակամարտություններ են կամ զինյալ հակամարտություններ։ …

կարդալ ավելին

Հանուն անվտանգ պատերազմի

13.05.2005

Ղարաբաղյան շարժումը ազգային ազատագրական պայքարի նոր շրջափուլի սկիզբը եղավ։ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում հրապարակ դուրս եկած բազմությունները պահանջում էին Ադրբեջանի հայկական ինքնավար մարզի միացումը Մայր Հայրենիքին՝ այդ պահանջը պատճառաբանելով պատմական անարդարությամբ, մարզի բնակչության սոցիալ-տնտեսական ծանր վիճակով, ադրբեջանական ծայրագավառի անտեսվածությամբ եւ այլ խնդիրներով։ Չնայած առաջին փուլում հնչած հակաթուրքական կոչերին եւ ղարաբաղյան շարժումը պանթուրքիզմի գաղափարի դեմ ուղղելու …

կարդալ ավելին

Ատելության ամբողջ արսենալը

13.05.2005

Հայոց ցեղասպանության 90-ամյակի նշանավորումը միավորեց հայ ժողովրդին։ Սա ուրախալի կլիներ, եթե չլիներ տխուր, եւ հիանալի կլիներ, եթե հիմնված լիներ սիրո վրա։ Մեկուկես միլիոն մոմ, մեկուկես միլիոն ծաղիկ, մեկուկես միլիոն մարդ… կարծես խորհրդային «լավագույն» ավանդույթներով պլան դրված լիներ մեր ժողովրդի վրա՝ ի Հայաստան եւ ի Սփյուռս աշխարհի։ Սա իհարկե չի նշանակում, թե ժողովուրդն ինքնակամ ու ինքնաբուխ …

կարդալ ավելին