ժամանց

Մսամթերք

03.07.2006

Հավը եփելիս ջրի մեջ ավելացրեք 1 թեյի գդալ քացախ։ Այդ դեպքում միսը կդառնա հյութեղ եւ փափուկ։ Միսը կամ այլ մթերքները տապակելու համար ավելի քիչ յուղ կսպառվի, եթե յուղի մեջ ավելացնեք մեկ թեյի գդալ քացախ։ Լյարդը տապակելիս աղը ցանեք վերջում, նախապես ցանելու դեպքում լյարդը կոշտանում է։ Լյարդը, երիկամները չպետք է երկար եփել։ Երկար եփվելուց դրանք կոշտանում …

կարդալ ավելին

Մսամթերք

30.06.2006

Հավն արագ կեփվի եւ համեղ ու նուրբ կլինի, եթե այն ցողեք կիտրոնի հյութով։ Որպեսզի հավի միսը փափուկ լինի, 20 րոպե եփելուց հետո այն հանեք ջրից եւ մի քանի րոպե դրեք սառը ջրի մեջ։ Այնուհետեւ շարունակեք եփել եռացող արգանակում մինչեւ պատրաստ լինելը։ Ծերացած հավն արագ կեփվի, եթե մի քանի ժամ այն պահեք քացախաջրում (2 լիտր ջրին` …

կարդալ ավելին

Մսամթերք

28.06.2006

Եթե միսը թարմ չէ, եփելուց առաջ վրան լցրեք մեկ գդալ քացախ կամ մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ. դրանք նպաստում են մսի արագ եփվելուն։ Միսն արագ է եփվում նաեւ, երբ նախապես վրան ցանում եք սոդա եւ թողնում 3-4 ժամ։ Եփելուց առաջ լվացեք սառը ջրով։ Եթե ուզում եք որոշել մսի թարմ լինելը, ապա իմացեք` լավորակ միսը կտրելիս …

կարդալ ավելին

Միս

26.06.2006

Տավարի միսը կարելի է արագ եփել, եթե նախապես այն մի քիչ ծեծեք փայտյա թակով եւ ջրին ավելացնեք 1-2 ճաշի գդալ քացախ։ Արգանակ պատրաստելուց առաջ կաթսան ծածկեք կափարիչով եւ ջուրը հնարավորին չափ արագ հասցրեք եռման աստիճանի, հետո մեղմացրեք կրակը եւ վերցրեք կափարիչը։ Որպեսզի արգանակը շուտ չպղտորվի, այն մեղմ կրակի վրա տաքացրեք բաց ամանում եւ եռալուն պես …

կարդալ ավելին

Միս

23.06.2006

Մսեղենը եւ ձկնեղենը կարելի է պատրաստ համարել, եթե պատառաքաղով ծակելիս կամ գդալով սեղմելիս դրանցից թափանցիկ հյութ է հոսում։ Մեծ կտորներով եփած միսն ավելի համեղ է լինում։ Հոտ ունեցող միսը պետք է կտրատել եւ սառը ջրում լավ լվանալ։ Լվացած միսը եւ մի քանի կտոր փայտածուխ լցնել կաթսայի մեջ։ Կաթսան լցնել սառը ջրով, մինչեւ միսը ծածկվի։ 2-3 …

կարդալ ավելին

Յուղ, կարագ

21.06.2006

Այրվող յուղը ոչ մի դեպքում չի կարելի ջրով հանգեցնել։ Պետք է վրան առատորեն ալյուր ցանել կամ ծածկել հին լաթով։ Տապակելուց առաջ թավան լավ տաքացրեք եւ հետո լցրեք յուղը, այդպիսով դուք ավելի քիչ յուղ կծախսեք։ Եթե թարմ յուղը ծանր հոտ ունի, այն հարկավոր է տաքացնել թույլ կրակի վրա, մեջը գցելով հացի մի փոքրիկ կտոր։ Յուղը կրակի …

կարդալ ավելին

Կաթ, պանիր

18.06.2006

Կաթը խորհուրդ է տրվում եռացնել ալյումինե ամանի մեջ։ Ալյումինե ամանեղենը չի ժանգոտում եւ, որ ամենակարեւորն է, նրանում C վիտամինը շատ ուշ է քայքայվում։ Ահա թե ինչու խորհուրդ է տրվում այլումինե ամանի մեջ պատրաստել նաեւ բանջարեղենից ճաշեր, արգանակ։ Նախընտրելի է, որ կաթի ամանը առանձին լինի։ Եփելուց հետո անհրաժեշտ է թե ճաշերը, թե կաթը դատարկել ուրիշ ամանի …

կարդալ ավելին

Էլիտար հոդված՝ գովազդի մասին

16.06.2006

Գովազդի լեզուն ակտիվորեն ազդում է հեռուստադիտողի մտածելակերպի վրա. այն ոչ միայն որեւէ ապրանք գնելու է դրդում, այլեւ` արժանանում նմանակման: Մարդիկ հաճախ են կրկնում գովազդային հոլովակների հերոսների խոսելաոճն ու առանձին բառերը: Գովազդային հոլովակների հեղինակներից շատերն աշխատում են իրենց հոլովակների լեզուն կյանքին մոտ դարձնել եւ համապատասխանեցնել մարդկանց այսօրվա սպասելիքներին: Նոր «բրենդային» բառերի կամ բառակապակցությունների (եթե հաշվի չառնենք …

կարդալ ավելին

Կաթ

16.06.2006

Որպեսզի կաթի վրա փրփուր չառաջանա, եռալուց անմիջապես հետո կաթսան ամուր ծածկեք կափարիչով։ Որպեսզի կաթը չթթվի, այն եփելուց անմիջապես հետո, առանց կափարիչը վերցնելու, պետք է պաղեցնել հոսող ջրի տակ եւ պահել սառը տեղում։ Որպեսզի կաթը չմակարդվի, եռացնելիս այն պետք է պարբերաբար խառնել։ Եթե կասկածում եք, որ կաթը թարմ չէ, եռացնելուց առաջ մեջը սոդա լցրեք։ Նույնիսկ շոգ …

կարդալ ավելին

Կաթ

13.06.2006

Ցանկալի է կաթը երկրորդ անգամ չեռացնել։ Մանկական շիլաներ, կաթով եւ բանջարեղենով կերակրատեսակներ, կաթնապուրներ պատրաստելիս անհրաժեշտ է ձավարը կամ բանջարեղենը նախապես ջրով եփել եւ միայն դրանից հետո ավելացնել հում կամ տաքացրած, բայց ոչ եռացրած կաթ, թողնելով, որ այն մեկ անգամ եռա արդեն եփած ձավարի կամ բանջարեղենի հետ։ Եթե խիստ կծու տաքդեղ եք համտեսել, կաթ խմեք, կհանգստացնի։ …

կարդալ ավելին

Կիտրոն

12.06.2006

Ցիտրուսները հարուստ են վիտամիններով, օրգանական թթուներով, պտղաշաքարով, հանքային աղերով, եթերային յուղերով, մաշկի համար օգտակար եւ բուժիչ կենսաբանական այլ նյութերով։ Կարգավորում են արյան շրջանառությունը, թթվածնային նյութափոխանակությունը, սնում եւ թարմացնում են մաշկը։ Հավասար հարաբերությամբ կիտրոնի հյութի եւ գլիցերինի խառնուրդը փափկացնում եւ մաքրում է ձեռքերի մաշկը։ Կիտրոնի կտորով կամ կիտրոնի կեղեւով կարելի է ձեռքերից հեռացնել բոլոր տեսակի հետքերը։ …

կարդալ ավելին

Հնագույն «դեմքը»

09.06.2006

Ֆրանսիայի Շարանտա դեպարտամենտի Անգուլեմ քաղաքի մերձակայքում, Վիլյոներ քարանձավում հայտնաբերվել է մարդկային դեմքի հնագույն պատկերը, որը մոտ 27 հազար տարվա պատմություն ունի: «Դիմանկարն» արված է կավ՝ քարանձավի բնական գոգավորությունների վրա: Ընդգծված են աչքերի եւ բերանի հորիզոնական գծերը, ինչպես նաեւ՝ ուղղահայաց գիծ, որը քիթն է պատկերում: Պատկերի կողքին հայտնաբերվել են նաեւ մարդկային ոսկորներ, որոնք ունեն մոտ 16 …

կարդալ ավելին

«Տարվա կին-2006»

09.06.2006

38-ամյա ավստրալիացի փոփ-երգչուհի Կայլի Մինոուգն, ըստ «Գլամուր» ամսագրի հարցման արդյունքների, Մեծ Բրիտանիայում ճանաչվել է «Տարվա կին-2006»: Պետք է նկատել, որ այդ կոչմանը Կայլին արժանացել է ոչ թե էստրադային հաջողությունների, այլ կրծքագեղձի քաղցկեղի դեմ կազմակերպված արշավին ակտիվ մասնակցելու համար: Թեեւ այդ արարողությանը երգչուհին չի կարողացել ներկա գտնվել, սակայն իր շնորհակալական ուղերձն է հղել իր երկրպագուներին: Նույն …

կարդալ ավելին

Դե Նիրոյի նվերը

09.06.2006

Դերասան Ռոբերտ Դե Նիրոն Տեխաս նահանգի համալսարաններից մեկին նվիրել է իր հսկայական կինոարխիվը: Սցենարներով, ձայնագրություններով, կոստյումներով լի 100 արկղեր շուտով հասանելի կլինեն Հարրի Ռենսոմի Հումանիտար ուսումնասիրությունների կենտրոնի այցելուներին: Կենտրոնի կինոարխիվի համակարգողը նվիրատվությունն այսպես է մեկնաբանել. «Դե Նիրոն մտածում է մատիտով: Յուրաքանչյուր էջ լի է նոթերով՝ այն մասին, թե ինչ շարժառիթներ ունեն իր հերոսները, ինչպես պետք …

կարդալ ավելին

Կիտրոն

09.06.2006

Ցիտրուսային պտուղները հայտնի են որպես արյունը մակարդող լավ միջոց, ԵՒ խորհուրդ է տրվում դրանք օգտագործել արյունազեղման հետ կապված տարբեր հիվանդությունների դեպքում։ Ցիտրուսների բուժիչ հատկությունը պայմանավորված է C վիտամինի առկայությամբ, որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունն ինֆեկցիոն հիվանդությունների եւ մրսածության ժամանակ։ Շնորհիվ իրենց ցածր կալորիականության, ցիտրուսները մտնում են հակաճարպակալման համարյա բոլոր դիետաների մեջ։ Կիտրոնը թարմ պահելու համար …

կարդալ ավելին

Կիտրոն

07.06.2006

Չորացած կիտրոնը կթարմանա, եթե ընկղմեք սառը ջրով լի ամանի մեջ։ Ջուրը օրվա ընթացքում փոխեք 1-2 անգամ։ Որպեսզի կտրված կիտրոնը պահեք, կտրվածքին քսեք ձվի սպիտակուց եւ թողեք չորանա։ Եթե ուզում եք կիտրոնից շատ հյութ քամել, ապա նախքան քամելը կիտրոնը ընկղմեք տաք ջրի մեջ։ Կիսաչորացած կիտրոնը կամ նարինջը կարելի է թարմացնել` այն մի քանի վայրկյանով տաք ջրի …

կարդալ ավելին

Կարտոֆիլ

04.06.2006

Կարտոֆիլն անհրաժեշտ է մաքրել պատրաստելուց անմիջապես առաջ։ Որպեսզի փխրուն կարտոֆիլը եփելիս արագ չփշրվի, լավ շոգեխաշել կամ եփել մի քիչ ջրով` ավելացնելով մեկ քառորդ թեյի գդալ քացախ։ Կարտոֆիլի խյուսը կդառնա ավելի համեղ, եթե մատուցելուց առաջ դրան ավելացնեք լավ հարած ձվի սպիտակուց։ Կարտոֆիլը եւ մյուս բանջարեղենը պետք է կտրատել չժանգոտվող դանակով։ Կարտոֆիլի մեջ C վիտամինն ավելի շատ …

կարդալ ավելին

Կարտոֆիլ

03.06.2006

Որպեսզի կարտոֆիլը եփելիս չճաքի, պետք է ջրի մեջ ավելացնել վարունգի կամ կաղամբի աղաջուր կամ մի քիչ քացախ։ Որպեսզի կարտոֆիլ մաքրելիս ձեռքերը չսեւանան, պետք է նախապես ձեռքերին քացախ քսել կամ մաքրելու ընթացքում մի քանի անգամ ձեռքերը մտցնել քացախաջրի մեջ։ Կարտոֆիլը հարկավոր է կճպել բարակ շերտով, քանի որ անմիջապես կեղեւի տակ են կուտակված բոլոր աղերն ու սպիտակուցները։ …

կարդալ ավելին

Սոխ

31.05.2006

Կանաչ սոխն օժտված է օգտակար հատկություններով։ Օգնում է մոծակների, մեղվի խայթոցների ժամանակ։ Սոխը կտրատելու ընթացքում դանակը հաճախակի թաթախեք սառը ջրի մեջ, այդ դեպքում աչքերը չեն մռմռա եւ արցունքակալվի։ Որպեսզի սոխը «չլացացնի», այն մաքրեք ջրի տակ, կամ 2-3 րոպե թողեք եռացրած ջրում։ Սոխը ծլում է, երբ նրա տեղը տաք է։ Ուստի նախ եւ առաջ այն պետք …

կարդալ ավելին

Սունկ

31.05.2006

Սունկի թունավոր լինելը ստուգելու համար հարկավոր է ամանի մեջ, ուր եփվում է սունկը, արծաթյա գդալ գցել եւ թողնել 10 րոպե։ Եթե գդալը սեւանա, նշանակում է` սունկը թունավոր է։ Որպեսզի սունկը մաքրելու ժամանակ չսեւանա, խորհուրդ է տրվում մաքրած սունկը լցնել թույլ աղաջրի մեջ։ Ջրին կարելի է նաեւ մի քիչ քացախ կամ կիտրոնի հյութ ավելացնել։ Թարմ սունկը …

կարդալ ավելին